Միշել Պլատինին հայերենով հրապարակում է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը (տեսանյութ)
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ հայտնի դարձան «Տարվա լավագույն մարզչի» և «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» անունները:
Լավագույնների կոչումը շնորհվեց Հենրիկ Մխիթարյանին և Վարդան Մինասյանին:
Ինչպես տեղելացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը՝ Մրցանակաբաշխության երեկոյի ամենամեծ անակնկալը բոլոր մասնակիցների, այդ թվում եւ Հենրիկ Մխիթարյանի համար 2013թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» անվան հրապարակումն էր ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի կողմից:
Հատուկ տեսաուղերձի ընթացքում ՈՒԵՖԱ-ի նախագահը բացում է փակ ծրարը եւ հայերենով հայտարարում է 2013թ. տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում