«Սպարտակը» կմասնակցի The Atlantic Cup մրցաշարին
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակը» 2014թ-ի փետրվարին կմասնակցի պորտուգալիայում կայանալիք The Atlantic Cup մրցաշարին. տեղեկացնում է championat.com-ը:
Մրցաշարին կմասնակցեն ևս 7 ակումբ՝ դանիական «Կոպենհագենը», «Միդտյուլանը», չեխական «Սլովանը», շվեդական «էրեբրուն», իսլանդական «Հաֆնարֆորդուրը», «Բրեյդաբլիկը», ինչպես նաև ավստրիական «Մատերսբուրգը»:
Յուրաքանչյուր թիմ կմասնակցի երեք հանդիպման:
«Սպարտակը» փետրվարի 9-ին կխաղա «Հաֆնարֆորդուրի», 11-ին՝ «Միդտյուլանի», 13-ին՝ «Կոպենհագենի» հետ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում