Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ամփոփել է գյուղատնտեսական տարին

ԱՐԽԻՎ

2013 թվականին գյուղատնտեսությունում տնտեսավարողների ջանքերի և վարվող պետական քաղա­քականության արդյունքում ոլորտում գրանցվել են էական դրական տեղաշարժեր:

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին գյուղա­տնտեսության համա­­­խառն արտա­դրանքը կազ­մել է 857.4 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակա­հատվածի ցուցանիշը 6.1 %-ով: Նշվածի հետ մեկտեղ անասնա­պահու­թյունում 2013 թվականին գրանցված դրական տեղա­շարժերը, մասնավորապես դեկտեմբեր ամսվա ցուցանիշները, կարող են նկատելի ազդեցություն ունենալ ոլորտի տարեկան ամփոփ արդյունք­ների վրա:

Գյուղատնտեսության ոլորտում առկա են որոշակի ձեռքբերումներ, որոնցից առանձնանում են հետևյալները'

· Առանձնակի կարևորվում է գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքա­տարածությունների ավելացումը: 2011-2013 թվա­կաններին գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքա­տարա­ծություններն ավելացել են շուրջ 35.0 հազ. հա-ով, այդ թվում միայն 2013 թվականին' 14.0 հազ. հա: Վարելահողերի նպատակային օգտագործման մակար­դակը 2013 թվականին կազմել է 71.0 %, 2010 թվականի 63.2 %-ի դիմաց:

· Հիմնական ձեռքբերումներից է 2013 թվականին սերմնաբուծության և սերմ­ապահովության ուղղությամբ իրականացված պետական ծրագրերի արդյուն­քում հացահատիկային և հատի­կաընդեղենային մշա­կաբույսերի արտա­դրության ծավալների աննախադեպ ավե­լացումը: Ընդ որում, հացահատիկային և հատի­կա­ընդեղենային մշակա­բույսերի արտադրության ծավալները գերազանցում են նախորդ տարվա մակար­դակը շուրջ 20 %-ով, այդ թվում ցորենինը' ավելի քան 26 %-ով: Օպերատիվ տվյալներով, ցորենի միջին բերքա­տվությունը կազմում է 30.8 ց/հա, նախորդ տարվա 26.0 ց/հա-ի դիմաց: Ցորենի ծավալների նման աճը հնարավորություն կտա ինքնա­բավության մակար­դակը, ըստ գնահատման, 2013 թվականին նախորդ տարվա նկատմամբ ավելացնել 6-7 տոկո­սա­յին կետով: Կարևոր է համարվում նաև գրեթե բոլոր բուսաբուծական մթերքների ծավալների ավելացումը:

· 2013 թվականին անասնա­գլխաքանակի աճի միտումները և անասնա­պահու­թյան ոլորտում իրականացված ծրագրերը նախա­դրյալ հանդիսացան անաս­նա­­բուծական հիմնական մթերքների արտա­դրության ծավալ­ների ավելացման համար: Ըստ օպե­րատիվ տվյալների, անասնապահական մթերք­ների համա­խառն արտա­դրությունը կգերազանցի 2012 թվականի մակարդակը ավելի քան 7.0 %-ով նախորդ տարվա 3.2 %-ի դիմաց:

· Հանրապետությունում անասնաբուծության զարգացմանը, ինչպես նաև բնական կերահանդակների արդյունավետ օգտագործմանն է ուղղվել «Համայնքների գյուղա­տնտե­սական ռեսուրս­ների կառա­վարման և մրցու­նա­կության» ծրա­գիրը: Ծրագիրն իրականացվում է հանրա­պետության 6 մարզերի (Արա­գածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղար­քունիքի, Սյունիքի) համայնք­ներում: Նպատակն է աջակցել անասնա­պահական ուղղվա­ծություն ունե­ցող բարձր լեռնային և սահմա­նամերձ համայնք­ներին' հեռագնա արոտների անցա­նելիության ապահովման, ջրարբիացման, դեգրա­դացված արոտների վերա­կանգնման, ինչպես նաև կաթի ընդունման և վերա­մշակման կարողու­թյունների ստեղծման միջոցով: Ծրագրով նախատեսված 55 համայնքի փոխարեն աշխատանքներ են իրակա­նացվում լրացուցիչ ևս 12 համայնքում:

· Կարևոր ձեռքբերումներից է գյուղատնտեսությունում տնտե­սական աճի հետ մեկտեղ արտահանման կառուց­վածքում գյուղա­տնտե­սական ծագման արտա­դրատեսակների տեսա­կարար կշռի ավելացումը: 2013 թվակա­նին հանրա­պետությունից արտահանվել է շուրջ 63.0 հազ. տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, որը գեր­ազանցում է նախորդ տարվա մա­կարդակը 2 անգամ:

· 2013 թվականին ընդլայնվել են գյուղատնտեսական հումք արտա­դրողների և վերամշակողների միջև պայմանագրային հարա­բերու­թյունները: Մթերումների գործընթացն ընթացել է սահուն: Պտուղբանջարեղեն վերա­մշակող ընկե­րություն­ների կողմից մթերվել է 56.8 հազ. տոննա պտուղ­բանջարեղեն, այդ թվում՝ 13.0 հազ. տոննա ծիրան, որի ծավալները գերա­զանցել են նախորդ տարվա մակարդակը 47.5 %-ով: Ընթացիկ տարում մթերվել է 167.2 հազ. տոննա խաղող, նախորդ տարվա 156.6 հազ. տոննայի դիմաց: Էական դրական տեղաշարժեր են գրանցվել գյուղա­տնտեսական հումքի մթերումների դիմաց վճարումների գործընթացում:

· Հաջողությամբ իրականացվել են գյուղատնտեսությունում տնտեսա­վարող­ներին աջակցության մի շարք ծրագրեր: Մասնավորապես «Հողօգտա­գործողներին մատչելի գներով ազո­տա­կան պարարտանյութի և դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակ­ցության» ծրա­գրերը, որոնց շրջանակներում 2013 թվա­կանին գարնան գյուղատնտեսական և աշնանային աշխատանքների համար, համայնքներում, հողօգտա­գործող­ներին շուկայա­կանից ցածր գներով հատկացվել է պահանջված քանա­կությամբ ազոտական պարարտանյութ և դիզելային վառելանյութ:

Զգալի աշխատանքներ են տարվել գյուղա­տնտե­սական գործու­նեություն իրակա­նացնող տնտեսա­վարողներին մատչելի պայման­ներով վարկերի տրամադրման ուղղու­թյամբ: ՀՀ կառա­վարության կողմից հաս­տատ­­ված կարգին համապա­տաս­խան՝ գյուղա­տնտեսու­թյան ոլորտին տրա­մա­դրվել են մատչելի տոկոսադրույքով (14 %-ով) վարկեր, որոնց 4 տոկոսային կետը սուբսի­դա­վորվել է, իսկ հանրա­պետության առավել կարիքավոր 225 համայնք­ների համար սուբսի­դավորվել է վար­կերի տոկոսա­դրույքի 6 տոկոսային կետը։ 2011 թվականի ապրիլի սկզբից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 30-ը ընկած ժամանա­կահատ­վածում գյուղա­տնտեսությունում տնտեսա­վա­րող­ներին տրա­մադրվել է 49.4 մլրդ դրամի 57.9 հազ. միավոր վարկ: Ընդհանուր առմամբ, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման գումարը կազմել է 1.4 մլրդ դրամ:

· Շարունակվել է գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման միջո­ցառումների իրա­կա­նա­ցումը: Մշակվել է «Հայաստանի Հանրա­պետությունում գյուղա­տնտեսական կոո­պերացիայի զարգացման հայեցակարգի» նախագիծը, որով հստակեցվել են գյուղա­տնտեսությունում կոոպերացիայի խթանման քաղաքա­կանության հիմնական ուղղու­թյունները։

Նախարարության խորհրդատվական համակարգի մի­ջոցով աջակցություն է ցուցաբերվել գյուղա­տնտեսական գործունեություն իրա­կանացնող կոոպե­րատիվների ձևավորմանը։ «Համայնքների գյուղա­տնտեսական ռեսուրսների կառավարման և մրցու­նակության» վարկային ծրագրի շրջանակներում հանրապետության 6 մար­զերում ստեղծվել են 67 արոտօգտա­գործողների սպա­ռողական կոոպերա­տիվ­ներ։

· 2013 թվականին որոշակի աշխատանքներ են իրականացվել գյուղա­տնտեսության տեխնիկական հագեցվածության ուղղությամբ: Մասնա­վորա­պես, Բելոռուսի Հանրա­պետության հետ բանակցությունների արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր գներով հանրապետություն է ներկրվել 120 միավոր ՄՏԶ-82.1 մակնիշի անիվավոր տրակտորներ, իրենց գյուղա­տնտեսական գործիքներով: Տեխնիկան կառա­վարության որոշմամբ իրացվել է ուղղակի վաճառքի և լիզինգի միջոցով: Նշվածից բացի նախարա­րու­­թյան համակարգմամբ գործող վարկային ծրա­գրի շրջանակներում 2012-2013թթ. հանրապետություն է ներկրվել և 367 միավոր տրակտորներ և գյուղա­տնտեսական գործիքներ:

Գյուղատնտեսության ոլորտում ձեռքբերումների և իրականացված աշխա­տանքների հետ մեկտեղ առավել շատ են խնդիրները: Մասնավորապես, 2014 թվականին քաղա­քականությունն ուղղվելու է հետև­յալ առաջնահերթ խնդիր­ների լուծմանը.

· Առանձնակի կարևորվելու է գյուղատնտեսության հիմնական ռեսուրս­ների, մասնա­վորապես հողային ռեսուրսների, նպատակային և արդյունա­վետ օգտագործումը, ցանքատարածությունների ավելացումը:

· Առաջնահերթ խնդիր է մնում երկրի պարենային անվտանգության մակար­դակի բարձրացումը:

· Առաջիկա խնդիրների մեջ առանձնանում է տնտեսավարման ձևերի կատա­րելա­գործումը, մասնավորապես գյուղատնտե­սությունում կոոպերա­ցիայի, տնտեսա­վարող­ների համատեղ գործու­նեությունը խթա­նելու մեխա­նիզմների ներդրման միջոցով՝ ար­տա­դրության արդյունա­վետության բար­ձրացումը:

· Առաջնահերթ խնդիրներից է լինելու գյուղատնտեսական մշակա­բույսերի, հատկապես հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմնա­բուծու­թյան համա­կարգի զար­գացումը, վերջինիս արդյունքում՝ բարձրորակ սեր­մերով հանրապետության ապա­հովվածության մակարդակի բարձրացումը:

· Խաղողագործության զարգացմանը կուղղվի խաղողի տեղական սորտերի կոլեկցիոն այգիների հիմնման ծրագիրը:

· Առաջնահերթ է համարվում անասնաբուծության տոհմային գործի կազմա­կերպումը, մաս­նա­վորապես, գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավումը, արհեստական սերմնավորման գործ­ընթա­ցում արդյու­նա­­վետ մեխա­նիզմ­ների և տեխնոլոգիաների ներդրումը, ինչ­պես նաև անաս­նաբու­ժական հա­մակարգի կատարե­լագործումը:

· Գյուղատնտեսությունում տնտեսավարողների կայունության ապահովման նպա­տակով կշարունակվի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը:

· Կշարունակվեն մատչելի պայմաններով գյուղատնտեսության կարևորագույն ռեսուրսների մատակարարման ծրագրերը, մասնավորապես դիզելային վառե­լանյութի, հանքային պարարտանյութերի, ընդ որում 2014 թվականին ազո­տական պարարտանյութի հետ միասին կմատակարարվեն նաև պահանջ­վող քանակությամբ ֆոսֆորական և կալյումական պարարատանյութեր:

· Լուրջ խնդիրներից է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերի խնայողա­բար օգտագործումը, որին կնպաստի ձկնաբուծությունում կիսափակ տեխնո­լոգիայի ներդրումը:

· Կարևորվում է նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համա­կարգի աս­տիճանական ներդրման համար նախադրյալների ստեղծումը և քայլերի ձեռնար­կումը:

· Բնական աղետների, մասնավորապես կարկտահարության վնասների բացառման համար հրատապ է համարվում կարկտապաշտպան ցանցա­շերտերի կիրառման տեխնո­լո­գիաների ներդրումը:

· Երկրի պարենային հաշվեկշռի բարելավման, սպառողների առող­ջության պահ­պանման, բուսաբուծական և անասնապահական ծագման արտա­դրա­տեսակների մրցու­նա­կության բարձրացման առումով շարունակվելու է սննդա­մթերքի անվտան­գության համա­կարգի բարելավումը, մասնա­վորապես օրենս­դրա­կան հիմքերի կատա­րելագործումը, տեխնի­կական բազայի ամրապնդումը և կադրերի ուսուցումը:

· Առաջնահերթ են նաև գյուղատնտեսության մեքենայական հավա­քակազմի համալրման խնդիր­ները, որոնց լուծմանը կուղղվեն գյուղա­տնտեսությունը տեխ­նիկական միջոց­ներով ապահովելու տարբեր մատչելի մեխա­նիզմներ: Առանձ­նակի ուշադրություն կդարձվի հացահատիկահավաք կոմբայնների մատա­կարարման մատչելի մեխանիզմների ներդրմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված