«Երբեք ֆուտբոլիստներից չեմ պահանջել այն, ինչը իրենք անել չեն կարող». Վարդան Մինասյան
Սպորտ
Հայաստանի 2013թ-ի տարվա լավագույն մարզիչ Վարդան Մինասյանը նշել է.
«4 տարի` հավաքականում, քիչ ժամանակահատված չէ: Հավաքականից հեռանալուս հիմնական պատճառը այն է, որ ցանկանում եմ զարգանալ` որպես մարզիչ: Ստացվում է, որ իզուր չեմ աշխատել: Ստացվում է, որ հավաքականում ինչ-որ հետք թողել եմ: Դա, բնականաբար, հաճելի է: Հավաքականից հեռանալու որոշումը ինձ հեշտությամբ չի տրվել: Նման պահերը կյանքում շատ չեն լինում: Սակայն ֆուտբոլիստները ինձ պետք է հասկանան: Ես դա արել եմ մարզչական կարիերայիս ապագայի համար: Անհրաժեշտ է, որ մեր ֆուտբոլիստները խաղան իրենց ակումբներում և լավ մարզավիճակում միանան հավաքականին: Ինքս երբեք ֆուտբոլիստներից չեմ պահանջել այն, ինչը իրենք անել չեն կարող: Ես մեծ հույսեր ունեմ, որ Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրո 2016-ին: Գիտեմ, որ Հայաստանի հավաքականը ունակ է խաղալու խոշոր միջազգային մրցաշարում: Մեր ֆուտբոլիստները ցանկանում են դա և իրենց խաղով ապացուցում են, որ արժանի են ներկայացնելու իրենց երկիրը»,-Մինասյանի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում