Թբիլիսիի կենտրոնում 1788 թվականի հայկական հետքեր են հայտնաբերվել՝ ճանապարհաշինության ժամանակ Հանրային ծառայողի գրառումները ղեկավարին ուղարկելը հարցեր է առաջացնում. Ղազինյան Հանրահավաքին չմասնակցելը Քալաշյանի համար հետևանքներ կունենար. Վարդեւանյան Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Իշխանամետ ակտիվությունը ներկայացվում է որպես քաղաքացիական դիրքորոշում. Խամոյան ՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. Ջուլհակյան Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է «Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել է Ադրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Իշխանության հանրահավաքին մասնակցելը քաղաքացիական դիրքորոշո՞ւմ է, ընդդիմադիրին՝ վերահսկո՞ւմ. Խամոյան 

Հրանտ Մաթևոսյանի այրին բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին

Հասարակություն

Հարգելի պարոն Նախագահ

Նախ՝ թույլ տվեք սգակցությունս հայտնել Ձեր հոր՝ Ազատ Սարգսյանի մահվան առնչությամբ։ Ավագի, ծնողի, մեծի մահը ծանր է և անհամակերպելի, որքան էլ որ տրամաբանորեն անխուսափելի և կենսափորձ ունեցող հասուն մարդուն առարկայական թվա։ Իմ կենսափորձի ամեն այդպիսի բաժանումն ու լքումը այդպես էլ դժվար սպիացող վերք են մնացել։

Մի քանի օր առաջ Հրանտ Մաթևոսյանի մահվան տարելիցն էր, իսկ ընդամենը մեկ տարի և մեկ ամիս անց՝ նրա ութսունամյա հոբելյանը կլինի։ Մաթևոսյան մտավորականի իրական մեծության ու տրամաչափի մասին շուրջ մեկ ամիս առաջ գրողի որդուն՝ Դավթին Մոսկվայում պատահական, բայց օրինաչափ մի հանդիպման ժամանակ արժևորման ճշգրիտ խոսքեր է ասել Լեվ Տոլստոյի ծոռը՝ Վլադիմիր Տոլստոյը՝ ՌԴ նախագահի խորհրդականը։ Թերևս իր խորհուրդն ունի և այն, որ ռուս գրականության հսկաների ժառանգների տագնապի կոչով էր գումարվել «Գրական համաժողովը», ուր բացեիբաց, երես առ երես մտավորականությունը ՌԴ նախագահ Պուտինին հրամցրեց մշակույթի, լեզվի և գրականության ծանրագույն վիճակն այդ երկրում և հաշիվ պահանջեց։ Պուտինն իր հերթին լսեց, հաշվետու եղավ և քայլերի դիմեց. միայն այն, որ նա 2014-ը գրականության տարի է հայտարարել, համոզված եմ, նշանակելու է ոչ թե սոսկական միջոցառումների իրականացում, այլ առավելապես հաջղված ռազմավարական քայլերի պլանի իրականացում։

Ինչևէ, Վլադիմիր Տոլստոյի Մաթևոսյանին բնորոշող խոսքերը՝ «իմ ամենասիրած գրողը, ..մեծություն, ..հսկա» առիթ դարձան այս նամակիս համար։ Գրողի մահվան օրվանից առ այսօր պետական, քաղաքական գործիչներից, մտավորականներից զորակցության բազում խսոքեր են լսվել, իսկ որոշների ջանադրությամբ էլ՝ քայլեր արվել Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության և ժառանգության պահպանման, ուսումնասիրման, տարածման քաղաքականություն իրականացնելու համար։ Անդրանիկ Մարգարյանի, Տիգրան Սարգսյանի, Հասմիկ Պողոսյանի, Արտաշես Թումանյանի, Գագիկ Բեգլարյանի, Նարեկ Սարգսյանի, Տարոն Մարգարյանի, Հովհաննես Թոքմաջյանի ջանքերի և օժանդակության համար երեկ, այսօր և վաղը երախտապարտ եմ։ Առանձնացնում եմ միջնորդավորված կերպով ինձ հասած՝ Ձեր ջերմ վերաբերմունքի և պատրաստակամության վկայությունները։

Գրողի մավանից անցել է տասնմեկ տարի, իսկ մեկ տարի անց նրա ութսունամյակն է։ Փաստ է այն, որ Մաթևոսյանի մեծության գիտակցման առհավատչյա, բազում մտադրություններից, նախագծերից գեթ մեկը՝ պետական մտահղացմամբ և ծրագրով «Հրանտ Մաթևոսյան» հաստատության կառուցմումն ու գործարկումը տարուց տարի է անցնում սողալով և տպավորություն ունեմ, որ եթե մենք չհիշեցնենք այդ մասին, այդպես էլ կմոռացվի-կգնա։ Հաստատության կառուցման համար հատկացված առաջին հողակտորի ճակատագրի մասին Ձեզ վերջերս նամակ էի հասցեագրել, Փառք Աստծո, ՀՀ կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը քննություն են սկսել հողակտորի և դրան առնչվող անբարեխիղճ հարևան-գործարարի վարքաբանության վերաբերյալ։ Սա մի կողմ։ Մաթևոսյան հաստատության, կամ մշակութային կենտրոն-թանգարանի կառուցման համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հոգածությամբ արդեն մեկ տարի առաջ մեզ է տրամադրվել, այլ, ոչ պակաս բարենպաստ տարածք, ուր հնարավոր է թե շենքի կառուցում, թե մաթևոսյանական միջավայրի հայեցակարգով բնության մի անկյունի ձևավորում...Սակայն մեր հաստատությունը, ինչպես և ութ տարի առաջ, շարունակում է էսքիզա-հատակագծային փուլում մնալ, քանի որ լուծված չէ կառուցումն ապահովելու ամենահիմնական՝ ֆինանսական խնդիրը և այս բոլոր տարիների ընթացքում հասկանալի է միայն, որ քննարկվում է երկու տարբերակ՝ կառուցման լրիվ պետական ֆինանսավորում, կամ երկրորդը, երբ պետբյուջեից պիտի հատկացվի կառուցման գումարի մի զգալի մասը, ապա հանրությանը՝ քաղաքացիների, ունևորների, գործարարների շրջանում միջոցներ նվիրաբերելու կոչով հանգանակություն հայտարարվի։ Տեղեկացնում եմ, որ հաստատության կառուցման ավետիսն իմանալով, մեզ մինչ այդ անծանոթ, ՀՀ վաստակավոր բժիշկներ Տեր և Տիկին Եսայաները առաջինն են զգալի գումար նվիրաբերել Հրանտ Մաթևոսյան հիմնադրամին, այնպես որ հանգանակության իդեան, այո, կարող է աշխատել և արդյունավորվել։ Տեղեկացնում եմ, որ կան էլի քաղաքացիներ, գործարարներ, պատրաստ օժանդակելու և հովանավորելու շինարարությունը։

Կամքի և ըմբռնման խնդիր է։ Անհրաժեշտության գիտակցման խնդիր է։ Մշակույթի առկայությունը, նրա որակն է պայմանավորում գաղափարի առկայությունը կամ բացակայությունը որևէ հանրության, ժողովրդի մեջ, որևէ երկրում։ Տնտեսությո՛ւն, ֆինանսնե՛ր, բանա՛կ-այո՛, այո՛, այո՛, բայց առանց գաղափարի չկա այդ ամենի տիրապետում, այսինքն չկա ոչինչ։ Մաթևոսյանի ձևակերպմամբ՝ պռատ մշակույթները պարտվում են, և ռազմական ու տնտեսական հաղթանակներն ու պարտությունները նախ մշակույթի, գաղափարի հաղթանակներ կամ պարտություններ են։ Ուստի, իվերջո, Մշակույթը որևէ ազգի ու պետության միակ զենքը, կռվանն է։ Հատկապես այսօր։ Առավել ևս «փոքր» ազգի և «փոքր» պետության համար։ Ուստի մշակութային քաղաքականությամբ են լուծելի աշխարհի որևէ ծագում, առավել ևս Հայաստանում առկա գաղափարական, գաղափարաբանական, պրակտիկ-քաղաքական բոլոր տապալումները, անհաղթահարելի թվացող ճահճացումները, հանգույցները։ ԵՍ ԵՍ ԵՄ՝ Մաթևոսյանի մեկ այլ պարզ ձևակերպմամբ, բանաձևով, եթե անձը՝ անհատ, տարածքը՝ երկիր լինի, առ ի չիք կդառա հյուսիս, թե հարավ, արևելք, թե արևմուտք, եվրոինտեգրում, թե մաքսային միություն որևէ դատարկ տվայտանք, որովհետև ՀԱՅԱՍՏԱՆԸ կկանգնի այդ ամենի կենտրոնում: Սա Մաթևոսյանի ժառանգորդներիս հավատամքն է։ Ըստ իս՝ Մաթևոսյանի ժառանգությունն ու նրա անձը գերակա շահ են մեր պետության համար:

Դարձյալ Մաթևոսյանի խոսքն է՝ Մարդկային մեծագույն առաքինությունը սեփական չկամությունը կոտրելու կարողությունն է։ Ավելացնեմ՝ առավել ևս, եթե հավաստել եք՝ չկա չկամություն ու կոչ անեմ Ձեզ՝ այս մեկ, փայլուն օրինակով՝ Մաթևոսյան հաստատության կառուցմամբ և նրանում ու նրա շուրջ մշակույթի իրական միջավայրի ձևավորմամբ, Մաթևոսյանի և հայ մշակույթի մեծերի արժեքային հենքով, այդ հենման կետից սկսել Հայաստանում ՀԱՆՈՒՆ ԼՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ, ազգային-պետական գաղափարի և նոր արժեհամակարգի ձևավորումը։
Դա պարզ և բարդ, հեշտ և դժվար է։ Բայց իրականանալի է։ Պարզապես պետք է քայլ անել։

Ակնկալում եմ, որ Ձեր հանձնարարությամբ Նոր տարին՝ 2014-ը սկսենք գործուն աշխատնքային խմբի հավաքից, ապա անցնենք գործնական քայլերի։ Հաջողություն բոլորիս:

Հարգանքով՝

Վերժինե Մովսիսյան

«Հրանտ Մաթևսյան» հիմնադրամի հիմնադիր-հոգաբարձու
25.12.13

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թբիլիսիի կենտրոնում 1788 թվականի հայկական հետքեր են հայտնաբերվել՝ ճանապարհաշինության ժամանակՄադրիդի դատարանը մերժել է բողոքի ճամբարը անհապաղ քանդելու գաղափարը Հանրային ծառայողի գրառումները ղեկավարին ուղարկելը հարցեր է առաջացնում. ՂազինյանԹրամփը գովաբանել է Հնդկաստանին լավ ընտրությունների կազմակերպման համար՝ այն շփոթելով Բրազիլիայի հետՀանրահավաքին չմասնակցելը Քալաշյանի համար հետևանքներ կունենար. ՎարդեւանյանՄիրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Իշխանամետ ակտիվությունը ներկայացվում է որպես քաղաքացիական դիրքորոշում. ԽամոյանԹուրքիայում գնաճը 2021 թվականից ի վեր նվազել է մինչև ամենացածր մակարդակըԿրեմլում բացահայտել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների թեմաներից մեկըՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջըՎրաստանը հայտարարել է, որ չի ցանկանում լսել ԵՄ-ի քննադատությունը երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու համարՓրկարարները Կիպրոսի մոտ լաստանավի խորտակման հետևանքով ևս մեկ զոհի մարմին են գտելԱֆղանստանը հայտարարել է, որ երկիրը կարող է դառնալ առևտրի տարանցիկ կենտրոնԱդրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. ՋուլհակյանԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է«Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել էՌուսաստանում դոլարը կրկին թանկացել է՝ հասնելով 85 ռուբլուԱդրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆՖրանսիայում կոչ են արել դադարեցնել Ուկրաինային օգնությունը Իշխանության հանրահավաքին մասնակցելը քաղաքացիական դիրքորոշո՞ւմ է, ընդդիմադիրին՝ վերահսկո՞ւմ. ԽամոյանԳերիների հարցը՝ ՄԱԿ-ում. Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկներըԱնդրանիկ Քոչարյան․ «Եթե ադրբեջանցուն վերադարձնենք, ապա՝ ինչ-որ բանի դիմաց»Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի մասին լուրերը Մասնակցել եք ՔՊ-ի հանրահավաքին, հետո էլ քաղաքական չեզոքությունից եք խոսում. Վարդևանյանը՝ Քալաշյանին«Հայաստանում սահմանապահ դիրքերի հետ կապված խնդիրներ կան, դրանք պետք է լուծել»․ Անդրանիկ Քոչարյան Մեր ժողովրդի վրա ձեր կազմակերպած համաժողովը որքա՞ն «նստեց». Դավիթ Ղազինյանը՝ Վաչե ՔալաշյանինՄՄԿ-ն և ՀՀ նախարարությունը քննարկել են միգրացիոն տվյալների կառավարման բարելավումըՆախագահողին կխնդրեմ չուշանալ հանձնաժողովի նիստերից, իսկ ուշանալու դեպքում գոնե ներողություն խնդրել ներկաներից.Ղազարյանը՝ Արուսյակ ՋուլհակյանինՊՆ-ում քննարկել են զորամասերում կարգապահության ամրապնդման հարցերըՊորտուգալիայի հավաքականի մարզիչը պատմել է Ռոնալդուի հետ զրույցի մասին«Չենք կարողանում եղբորս տեսակցել․ ինչի՞ համար էլի, որ մայրս Սեդրակին տեսակցի՝ գործը փլվելու՞ է»․ Լևոն ՔոչարյանՖիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ ՊապոյանԴավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնիցԼավրովը հայտարարություն է արել Աֆղանստանի վերաբերյալՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանից ամերիկյան ուժերը 1 հազար կմ-ով դուրս է բերելԱննա Գրիգորյան․ Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան անցնելը ուժային կառույցների «հանցավոր անգործության» հետևանք էԱրամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալFT. Հունգարիան կարող է հանել իր վետոն Ուկրաինայի ԵՄ անդամակցության բանակցությունների վրաԱլիևի կիսանդրու վնասման գործով ՀՀ քաղաքացու առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներԼևոն Քոչարյան․ Սեդրակ Քոչարյանի ձերբակալությամբ հորս վրա ճնշում գործադրելու փորձերը դատապարտված ենԻսպանիայի վարչապետը նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ է նշանակել2027-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3.6 տրիլիոն, ծախսերը՝ 4.07 տրիլիոն դրամԹեհրանում մեկնարկել է Միրզոյան- Արաղչի հանդիպումըՀայաստանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են համագործակցության նոր հնգամյա ծրագիրըԱվստրիայի փոխկանցլեր Բաբլերը մտադիր է հրաժարական տալ Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար
Ամենադիտված