Ամուսնալուծված զույգերի վրեժխնդրության 10 ամենատարoրինակ դեպքերը (ֆոտո)
Այլ
Մարդիկ տարբեր հոգեբանական դրսևորումներով են արձագանքում «հետամուսնալուծական» շրջանին: Մեկը լուռ տառապում է, մյուսը խմիչքի մեջ է մխիթարանք գտնում, իսկ ոմանց վառ երևակայությունն էլ վրեժխնդրության տարբերակներ է մշակում:
1. Լինում են ծանր հոգեբանական հետևանք թողնող ամուսնալուծություններ: Սակայն կարելի է ըմբռնումով մոտենալ այն տղամարդուն, ով բրոնզե միջնամատի ահռելի քանդակ է տեղադրել նախկին կնոջ բնակարանի առջև:
Գիշերային ակումբի հայտնի սեփականատեր Ալան Մարկովիցը իր բնակարանի հետևի բակում տեղադրել է ձեռքի մեծ քանդակ: 59-ամյա տղամարդը հունից դուրս էր եկել, երբ տեղեկացել էր, որ իր կինը՝ Լեա Թուոհին, ում հետ ամուսնական համատեղ կյանք էր վարել 2 տարի, սիրավեպ է սկսել մի մարդու հետ, որին Մարկովիցը անձամբ էր ճանաչում: Ալանը ծախսել էր մոտ 7000 դոլար «վրեժխնդիր միջնամատի» քադակը ձեռք բերելու համար: Այս տարօրինակ քանդակի բարձրությունը 3,65 մետր է, և արձանը գիշերը աչքի է ընկնում իր վառ լուսավորությամբ: Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ ձեռնարկատերը պնդում էր, որ «զուգադիպության» արդյունք է նախկին կնոջ հարևանությամբ տուն ձեռք բերելը:

2. Ամուսնալուծությունները մարդկանց դարձնում են ոչ միայն անկառավարելի և տարօրինակ, այլ նաև` ճղճիմ և մանրախնդիր:
Տղամարդը նկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես նրա նախկին կինը շատ անհասկանալի ձևով իրեն վճարել է դատարանով որոշված գումարը: «Վերջապես նախորդ շաբաթ ես ամուսնալուծվեցի, և դատարանը որոշեց, որ իմ նախկին կինը ինձ պետք է վճարի 5000 դոլար: Ահա թե ինչպես նա ինձ փոխհատուցեց»,- գրում է ամուսինը: Այնուհետև կինը գումարը ուղարկում է փոստով, որը փոխանցվում է պլաստմասե տուփերով, որոնք լի էին մանրադրամներով, բրնձով և տարբեր լոբազգիներով:
Պարզ չէ, թե ինչու է ամուսնալուծված կինը որոշել այդ քայլին դիմել, բայց պարզ է, որ նա կամ փորձել է տղմարդուն հասկացնել նրա ազգային ծագման մասին, կամ էլ տղմարդը ամուսնության ժամանակ շատ ժլատ է եղել:

3. Սենտ-Տեոդոր-Դակտոնի քաղաքագլխին մեղադրանք էր առաջադրվել այն բանից հետո, երբ նա իր նախկին կնոջ ծննդյան տարեդարձին բերել էր վարդագույն ժապավենով կապված 20 տոննա կշռող ժայռաբեկոր և թողել կնոջ տան բակում: Ժայռաբեկորի վրա գրված էր. «Ծնունդդ շնորհավոր, Իզա»: Իհարկե, Դենի Լարիվերը այնքան էլ հաճելի անակնկալ չէր պատրաստել իր նախկին կնոջ ծննդյան տարեդարձին, ում հետ ամուսնական համատեղ կյանք էր վարել ինը տարի:
Քաղաքապետը ոստիկանությունում հումորով նշել է, որ նախկին կինը միշտ ցանկացել է ստանալ անկրկնելի նվերներ, այդ պատճառով էլ նա վերջապես կատարեց սիրելիի երազանքը: Այս արարքը քաղաքի բնակչության ուշադրությունը կենտրոնացրեց աղմկոտ ամուսնալուծության վրա: Ցավոք, ոստիկանությունը բարկացած ամուսնուն ստիպեց նվերը հետ վերցնել:

4. Խաբված ամուսինը իր կնոջ նկատմամբ շատ զվարճալի և ստացված վրեժ է իրագործել:
Կեվին Կոտտերը շատ էր տառապում, երբ կինը 12 տարի համատեղ կյանքից հետո հեռացավ՝ իր հետ տանելով ամբողջ ունեցվածքը: Միակ բանը, որ նա թողել էր ամուսնուն, հարսանեկան զգեստն էր: Երբ Կոտտերը փորձեց վերադարձնել նրան զգեստը, կինն ասաց, որ կարող է դրա հետ անել` ինչ ուզում է: Դրանից հետո մետաքսե զգեստը մնաց պահարանում ևս մի քանի ամիս: Այդ ընթացքում հուսալքված տղամարդը ստեղծեց ինտերնետային կայք` «Իմ նախկին կնոջ հարսանեկան զգեստը» անունով, որտեղ նա ներկայացնում էր 101 եղանակով այդ զգեստն օգտագործելու իր փորձերը: Կեվինը խոստովանեց, որ կինը հիացած չէր իր արարքով, բայց նա չհրաժարվեց փակել էջը: Էջը դարձավ շատ հայտնի և նույնիսկ ցուցադրվեց ամերիկյան «Inside Edition» հեռուստաշոուի ժամանակ:
2013 թվականին բլոգը դարձավ գիրք: Սա, իհարկե, ամուսնալուծության հետ հաշտվելու շատ հետաքրքիր միջոց է:

5. Տղամարդը, ով անկառավարելի էր դարձել ամուսնալուծության պատճառով, մեղադրվում էր իր կնոջ տան սեղանին պայթուցիկ սարք թողնելու մեջ: Դրա հետ միասին կար նաև նամակ, որի մեջ գրված էր. «Սա պայթուցիկ սարք է», իսկ կողքին կարմիր տառերով գրած՝ «BOOM»:
Ֆլորիդա նահանգի Վերո-Բիչ քաղաքի ոստիկանաությունը ահազանգ ստացավ մի կնոջից, ով հայտնում էր, որ Սմիթը խոհանոցում թողել է մոխրագույն ձող, որը լարով ամրացված է սեղանին: Կինը նաև ոստիկանությանը հայտնեց, որ նա ամուսնու հետ գտնվում է ամուսնալուծության գործընթացում: Վնասազերծողների հետաքննությունից հետո պարզ դարձավ, որ իրականում ոչ մի պայթուցիկ էլ չկար: Ոստիկանությունը հետևեց Սմիթին և ձերբակալեց: Այնուհետև ամուսինը հայտնեց, որ պայթյունի սպառնալիքը սուտ էր, և նա դա արել էր՝ կնոջից վրեժ լուծելու նպատակով:

6. Չկա ավել վատ բան, քան բարկացած ամուսինը` հատկապես երբ կա տրակտոր և գոմաղբ: Հենց այդպիսի իրավիճակ էր ստեղծվել Մոնրեալում: Այստեղ ոստիկանները նախկին կնոջ տան մոտ ձերբակալել էին 64-ամյա մի տղամարդու: Բացի տղամարդուց` կնոջ տան մուտքի մոտ և ջակուզիում կար ահագին գոմաղբ: Բարկացած ամուսնալուծության լուրից՝ տղամարդը գոմաղբով էր լցրել ջակուզին: Երբ նրան խնդրեցին բացատրություն տալ արարքի համար, նա փորձեց փախչել իր տրակտորով:

7. Նյու-Յորքում մի ամուսնալուծված զույգ պատ է շարել տան մեջ, քանի որ ամուսիններից ոչ մեկը չէր ուզում ազատել տունը: Վեց տարի անց, հարյուր հազարավոր դոլարներ վատնելուց հետո, նրանք վերջապես ամուսնալուծվեցին: Անհաշտ ամուսինների` Սայմոն և Խանա Տաուբների պատմություը մարմնավորել են Մայկլ Դուգլասը և Կեթլին Թերները «Ռոուզների պատերազմը» 1989 թվականին նկարահանված ֆիլմում: Պատը, որը բաժանում էր ամուսինների երեք հարկանի տունը, նրանց բաժանման ձգձգման տարօրինակ պատճառներից էր: 2005 թվականի օգոստոսին դատարանի որոշմամբ Սայմոն և Խանա Տաուբները ստիպողաբար հեռացվել էին տնից և կարող էին վերադառնալ տուն պատի վերջնական կառուցումից հետո: Խանա Տաուբը բողոքարկեց որոշումը և նրան հաջողվեց կանգնեցնել շինարարությունը: Սակայն ամուսնու պատասխան բողոքը հնարավորություն տվեց վերսկսելու շինարաությունը, որը ավարտվեց 2006 թվականի դեկտեմբերին: Պատը բաժանում է հյուրասենյակը 3 հարկանի տան աստիճաններից: Կնոջը պատկանում է երրորդ հարկը և երկրորդի մի մասը: Ամուսինը ստացել է առաջին հարկը և երկրորդի կեսը: Երկրորդ հարկի դուռը երկու կողմից փակ է, որ նրանք հանկարծ չհանդիպեն: Խանա Տաուբը և Սայմոնը մինչև օրս ապրում են այդ տանը, իսկ Սայմոնը` նույնիսկ իր երկրորդ կեսի հետ:

8. Ագարակատերը որոշել էր կտրող մեքենայի միջոցով երկու հավասար մասի բաժանել բոլոր սարքավորումները, որպեսզի իրականացնի դատարանի որոշումը` համաձայն որի նա պետք է իր ունեցվածքի ուղիղ կեսը փոխանցեր կնոջը: 76-ամյա Բրանկո Ժիվկովը պատրաստ էր իր կնոջը՝ Վուկանդինկեին, տալ նրան հասանելիքի կեսը, ինչը նրանք վաստակել էին 45 տարվա համատեղ կյանքի ընթացքում: Նա արդեն հաշտվել էր այդ մտքի հետ, երբ հայտարարվեց դատարանի ևս մեկ որոշում, որը պահանջում էր Ժիվկովից իր նախկին կնոջը տալ նաև իր այգեգործական սարքավորմումների կեսը: Դրա փոխարեն նա գնեց կտրող մեքենա և կտրեց այդ բոլոր սարքավորումները: Սակայն մինչ այժմ նա չի որոշել, թե ինչպես բաժանի կովերին:

9.Նոր Զելանդիայում կինը որոշել էր ամուսնալուծությունից հետո վրեժ լուծել ոչ թե նախկին ամուսնուց, այլ ամուսնական մատանուց: 2012 թվականին Ռեբեկա Գիբբսը, ամուսնական մատանին դնելով ինքնաշեն հրթիռի մեջ, այն ուղարկեց տիեզերք: Նա այս ողջ գործընթացը նկարահանել և տեղադրել էր YouTube-ում: Ամունալուծությունից հետո Գիբբսը ազատվել է ամուսնական կյանքը հիշեցնող շատ իրերից, այդ թվում նաև իր ամուսնական զգեստից: Բայց ամենաբարդ որոշումը կապված էր ամուսնական մատանու հետ, քանի որ չգիտեր, թե այն ինչ կարելի է անել: Տիեզերք ուղարկելու գաղափարը նրան տվեց եղբոր գործընկերը, ով զբաղվում էր հրթիռների արտադրությամբ:

10.Խաբված ամուսին Պոբին Բեյկերը երբ պարզել էր, որ կինը դավաճանում է իրեն, նախկին կնոջը հաղորդագրություններ ուղղելու համար օգտագործել էր տան դրսի պատը: Երեք երեխաների հայր 45-ամյա Պոբին հայտնել է, որ այդ ցուցապաստառը կախել է նման իրավիճակում հայտնված մյուս տղամարդկանց աջակցելու համար: Պաստառի վրա գրաված էր. «Կին, դու թալանեցիր այս տունը մինչև վերջին թելը, բայց ես ապացուցեցի դատարանում, որ դու ստախոս ես…»:

Ցուցապաստառը փակցնելու պահից սկսած՝ Բեյկերին բազմաթիվ անծանոթներ են մոտենում, որոնք շնորհավորում են տղամարդուն կնոջից ազատվելու առթիվ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն