Ռուսաստանն ընդլայնում է ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական ներկայությունը ՀՀ-ում
Հայկական Մամուլ
Ռուսաստանն ընդլայնում է ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական ներկայությունը ՀՀ-ում: Մեր երկիրը դեպի Մաքսային միություն տանող Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ռուսական խոշորագույն նավթային ընկերության` «Ռոսնեֆտ»-ի տնօրեն Իգոր Սեչինին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք քննարկել են համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր, բացի այդ` «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» եւ «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները նաեւ ստորագրել են համագործակցության ընդլայնման վերաբերյալ համաձայնագրեր:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում են, որ Սեչին հետ Ս. Սարգսյանը քննարկել է «Նաիրիտ» գործարանի վաճառքի հարցը: Ռուսական կողմն ասել է, որ ցանկանում է այդ գործարանը գնել, այնտեղ ներդրումներ կատարել, բայց ողջ պարտքը փակելուց հետո: Ի դեպ, պատահական չէ, որ անգամ պաշտոնական հաղորդագրության մեջ է նշված` համաձայնագրերից մեկը եղել է ՀՀ-ում «Բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիրը»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից