Իզուր չէ, որ Գալուստ Սահակյանը կրծքով պաշտպանում է իշխանություններին
Հայկական Մամուլ
Իզուր չէ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կրծքով պաշտպանում է իշխանություններին, հարկ եղած դեպքում էլ ընդդիմադիրների դեմ վիրավորական արտահայտություններով համեմված ելույթներ ունենում: Գալուստ Գրիգորիչը բավական շատ կորցնելու բան ունի իշխանափոխության դեպքում. նա հասցրել է այս տարիներին իր երկու որդիներին աշխատանքի տեղավորել. Արմանին` ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ, Տիգրանին` ՀՀ առողջապահության փոխնախարար: Եվ երկու որդիներն էլ իրենց պաշտոնավարման ժամանակ բավական մեծ ունեցվածք են կուտակել:
Արմանի հաշվեհամարին տարեսկզբին եղել է 95 մլն դրամ, որը տարեվերջին դարձել է 101.5 մլն, իսկ Տիգրանի հաշվեհամարին եղած 43.7 մլն դրամը դարձել է 84.4 մլն: Անձամբ Գալուստ Գրիգորիչն իր հաշվեհամարին չունի ոչ մի լումա. նա հայտարարագրել է միայն «չոր» աշխատավարձ ու կենսաթոշակ:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից