Գործարարները քեֆները լավացնելուց հետո «փարվել» են ալամ-աշխարհի հայի «դոշին» ու բողոքել Հայաստանից
Հայկական Մամուլ
Ժամանակներ առաջ Հայաստանում գտնվող Արա Աբրահամյանին խնջույքի հրավիրած «տեղական արտադրության» գործարարները քեֆները լավացնելուց հետո «փարվել» են ալամ-աշխարհի հայի «դոշին» ու բողոքել Հայաստանից, բիզնես միջավայրից:
Արան էլ տարել-բերել է, թե' դժգոհ եք, եկեք ինձ ընտրենք նախագահ, պրծնենք: «Բուկվալնո» 2 րոպե անց զանգել է Սերժ Սարգսյանը, թե' Արա՞, էդ հլը նախագահ չե՞ս:
«Պարոն նախագահ, բա տեսնո՞ւմ եք ինչ արագ մեր գործարարները հասցրին ապացուցել «երկրին» ու Ձեզ իրենց նվիրվածությունը, հլը զրույցը չենք պրծել՝ տեղ հասցրին, հետո էլ բողոքում են երկրից»,- գործարարների ներկայությամբ տակից դուրս է եկել Արա Աբրահամյանը»:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից