«Արցախբանկի» անտարբերությունը հանգեցրեց «ձվերով գրոհի»
Հասարակություն
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, այսօր Կառավարության դիմաց բազմամարդ բողոքի ակցիա են անցկացրել «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի խաբված բնակարանատերերը:
Վերջիններիս մոտեցել է Կառավարության աշխատակիցներից մեկը և հորդորել պահանջը ներկայացնել «Արցախբանկին» և «Տոնուս» ՍՊԸ-ին: Եվ քանի որ գործարքը եղել է մասնավոր բանկի հետ, Կառավարությունը «լվացել է ձեռքերը»:
Բնակիչներն էլ բողոքի ակցիան որոշել են շարունակել Սայաթ-Նովայի փողոցում գտնվող «Արցախբանկի» դիմաց:
Աշխատակիցները փակել են բանկի դռները, որպեսզի բնակարանատերերը չմտնեն բանկ: Զայրացած բանկի անտարբերությունից, տոնուսցիները սկսել են ձվեր նետել «Արցախբանկի» պատուհաններին:
Նշենք նաև, որ տեղում է նաև ոստիկանությունը, որը, սակայն, որևէ կերպ չի միջամտում ակցիային:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն