Հենրիխ Մխիթարյանը չի կարողացել բարեգործական այցով մեկնել Ստեփանակերտ
Սպորտ
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ծրագրված էր Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան, Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի այցը Ստեփանակերտ:
Մինչդեռ, ինչպես հայտնի դարձավ armsport.am-ին, հայկական ընտրանու ռմբարկուն վատառողջ լինելու պատճառով ի վիճակի չի եղել ուղևորվել Արցախի մայրաքաղաք, որտեղ նա վերջին երեք տարին անընդմեջ այցելում է բարեգործական նախաձեռնություններով:
Ղարաբաղյան այցերի շրջանակում, սովորաբար, Հենրիխ Մխիթարյանը հանդիպումներ է ունենում արցախահայության, իր երկրպագուների ու մարզասեր հասարակայնության հետ, սակայն, հիմնականում, հանդես է գալիս Արցախյան պատերազմի ազատամարտիկներին ու նրանց ընտանիքներին ցուցաբերվող աջակցությամբ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն