Ինչպես քննադատելի է ընդդիմութան ոչ կոռեկտ լինելն, այնպես էլ իշխանությանը. Շարմազանով
Քաղաքական
«Ինձ համար, անկախ նրանից` ով է հայտարարություն անողը, հաճելի չէ ու ճիշտ չէ, ես իմ աչքի գերանը տեսնում եմ, հետո նոր եմ ուրիշի չոփը տեսնում՝ ի տարբերություն ուրիշների»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերվում որոշ ՀՀԿ-ական պատգամավորների վիրավորական արտահայտություններին:
Շարմազանովը նկատեց, որ ինչպես քննադատելի է ընդդիմության ոչ կոռեկտ լինելը, այնպես էլ իշխանությանը: «Բայց չի կարելի մարդկանց, ովքեր իրենք կենսագրությամբ հերոս անձնավորություններ են, ովքեր ազատագրել են Արցախն ու Հայաստանը, անվանել դավաճաններ»:
ՀՀԿ խոսնակն ընդունելի չի համարում նաև Զարուհի Փոստանջյանի` քվեարկության քարտերը վերցնելու քայլը:
«Քամի ցանողը փոթորիկ է ստանում, պետք է ուշադրություն դարձնել դրան»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն