Ռոնալդուն միայնակ քարշ է տալիս «Ռեալը». Բեն Արֆա
Սպորտ
«Նյուքասլի» կիսապաշտպան Հատեմ Բեն Արֆան հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի պետք է ստանա Ֆրանկ Ռիբերին:
Ֆուտբոլիստը, մասնավորապես, նշել է.
«Կրիշտիանու Ռոնալդուի վիճակագրությանը նայելով` հասկանալի է, որ նա միայնակ քարշ է տալիս «Ռեալը»: Սակայն, եթե ես ընտրեի, ապա «Ոսկե Գնդակը» կտայի Ֆրանկ Ռիբերիին: Նա «Բավարիայի» հետ ստացել է բոլոր տիտղոսները և թիմի հաջողության մեջ մեծ դեր է ունեցել»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում