Եվրոպայում ինձ համեմատում են Ռոնալդուի և Մեսսիի հետ, իսկ Շվեդիայում` կին ֆուտբոլիստների. Իբրահիմովիչ
Սպորտ
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է կանանց և տղամարդկանց ֆուտբոլի մասին` նշելով, որ իրեն պետք չէ համեմատել կին ֆուտբոլիստների հետ:
«Մեծ հարգանք տածելով կանանց ֆուտբոլի նկատմամբ, իսկ կանայք հիանալի ֆուտբոլ են խաղում, այնուամենայիվ կարծում եմ, որ կանանց և տղամարդկանց ֆուտբոլը չպետք է համեմատել: Հանգստացեք, դա արդեն ծիծաղելի չէ: Եվրոպայում ինձ համեմատում են Մեսսիի և Ռոնալդուի հետ: Երբ վերադառնում եմ տուն՝ Շվեդիա, ինձ համեմատում են կին ֆուտբոլիստների հետ: Շվեդական ԶԼՄ-ներն ինձ մի անգամ հարցրին` ով է լավ խաղում, ե՞ս, թե՞ Լոտա Շելին (շվեդ կին ֆուտբոլիստ): Դուք կատակո՞ւմ եք: Երբ ես գերազանցում եմ արդյունավետության բոլոր այդ ռեկորդները, ու՞մ հետ պետք է ինձ համեմատել. նրա՞նց, ովքեր նմանատիպ արդյունք են գրանցել, թե՞ կին ֆուտբոլիստների»,-Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Reuters-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում