Շուշան Պետրոսյանը կմասնակցի՞ «Հայաստանի ձայնի» եզրափակչին
Հասարակություն
Oրեր առաջ տեղի ունեցած ավտովթարի լուրը, ինչի արդյունքում հոսպիտալացվել էր երգչուհի Շուշան Պետրոսյանը, իրարանցում առաջացրեց հեռուստադիտողիների շրջանակներում:
Հայ հեռուստադիտողին հատկապես հետաքրքիր էր, թե արդյոք երգչուհու հետ կատարվածը որոշակի ազդեցություն կունենա նաև «Հայաստանի ձայնը» նախագծի եզրափակիչ փուլի վրա:
Այսքան քննարկվող թեմայի պարզաբանումը ArmStar.am-ի թղթակցին տվեց «Հայաստանի ձայնը» նախագծի գործադիր պրոդյուսեր Իրինա Վարդանյանը:
-Հաշվի առնելով երգչուհու առողջական վիճակը՝ արդյո՞ք կիրակի օրը տեղի կունենա նախագծի եզրափակիչ փուլը:
-Այո՛, «Հայաստանի ձայնի» եզրափակիչը կայանալու է, չի հետաձգվել: Հեռուսատդիտողները կարող են միանալ Արմենիա TV–ին դեկտեմբերի 28-ին` ժամը 22:00 –ին: Բոլորս առողջություն ենք մաղթում և աղոթում ենք, որ Շուշան Պետրոսյանն առողջանա: Իսկ կներկայանա ինքը եզրափակչին, թե ոչ, կախված է միայն դրանից:
-Եթե անգամ երգչուհին ի վիճակի չլինի ներկայանալ այդ օրը, միևնույնն է, եզրափակիչը կկայանա՞:
-Այո՛, միանշանակ կայանալու է:
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն