Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից Հոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրը Նազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակը Զելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Խաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց Դուբայում 

Տարվա ամփոփում. Իշխանության ձախողումները

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ»-ն այսօրվա խմբագրականում գրում է.

«Երեկ, ամփոփելով անցնող տարին, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե այս տարին Հայաստանի համար արդյունավետ եւ հաջողված է` չնայած առկա խնդիրներին: Ապա անդրադառնալով իշխանության հասցեին հնչող քննադատությանը' հավելել է. «Իհարկե, ընդդիմության գործը պետք է քննադատելը լինի, բայց երբ քննադատությունն իր մեջ որեւէ փաստ չի ներառում, այն նմանվում է մանկապարտեզի»:
Միանգամայն համաձայն ենք ՀՀԿ տեսակետը ներկայացնող պարոն Շարմազանովի հետ` այն իմաստով, որ առանց փաստերի քաղաքական հայտարարություններ անելը լուրջ չէ: Ճիշտ այնպես, ինչպես լուրջ չեն, հակառակ այդ փաստերի, սեփական ձախողումները որպես ձեռքբերումներ ներկայացնելու ՀՀԿ-ականների փորձերը:

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ անցնող տարում իշխանությունների ձախողումն արձանագրող փաստերին, ապա դրանց պակասը, ցավոք, չկա: Հենց միայն ՀՀ կառավարությանը Սերժ Սարգսյանի տված հանձնարարականը` 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին, բավարար է: Ինչպես հիշում ենք, Ս. Սարգսյանն ասել էր, թե այն կառավարությունը, որը կապահովի 7 տոկոսից պակաս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: Ամենապրոֆեսիոնալ ցուցանիշանկարիչների ջանքերով անգամ այս տարի ՀՀ կառավարությունը կարողացավ ապահովել շուրջ 4 տոկոս տնտեսական աճ` այդպիսով ձախողելով տրված առաջադրանքը: Սա` մեկ փաստ: Սակայն դրանից հետո անգամ որեւէ ձեւաչափով չքննարկվեց ՀՀ կառավարության հրաժարականի հարցը: Սա էլ` ձախողման երկրորդ փաստը, այս դեպքում արդեն երկրի նախագահական ինստիտուտի եւ անձամբ Ս. Սարգսյանի, որը, փաստորեն, իր չհաշվարկված հրապարակային հանձնարարականներին մինչեւ վերջ հետամուտ չլինելով` ի ցույց դրեց սեփական խոսքի անլրջության աստիճանը:

Իրենց հասցեին հնչող քննադատությունը մանկապարտեզի նմանեցնող եւ գուցե սաստիկ ցրտից հիշողությունը կորցրած ՀՀԿ-ականներին արժե հիշեցնել նաեւ ընդամենը 4 օր առաջ վավերացված գազային խայտառակ համաձայնագիրը, որով ՀՀ-ն վերջնականապես կորցրեց սեփական էներգետիկ համակարգի նկատմամբ վերահսկողությունը: Պակաս փաստ չէ նաեւ 300 միլիոն դոլարի պարտքը, որի մասին անգամ ՀՀ նախկին ֆինանսների նախարարը չէր հիշում: Էլ չասած` Ս. Սարգսյանի կշտամբանքները գազի սակագնի թանկացման շուրջ «հերյուրանքներ տարածողների» մասին: Փաստորեն, նա տեղյակ չէր, որ իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ում գազի գինը 5 անգամ «հերյուրվել էր», ինչի մասին էներգետիկայի նախարարը հանդգնեց «անկեղծանալ» միայն վերջերս:

Չենք ուզում ՀՀԿ-ականների հիշողությունը ծանրաբեռնել ավելի վաղ տեղի ունեցած դեպքերով: Նշենք միայն աշխատավարձերը 2013թ. հունիսի 1-ից բարձրացնելու Ս. Սարգսյանի խոստումը, որը լավագույն դեպքում կարող է իրականանալ միայն 2014թ. ամռանը: Կարծում ենք՝ այս մի քանի փաստերի շարադրումն արդեն բավարար է` «մանկապարտեզի նմանվող» ինքնագովասանքի մեջ ավելի զուսպ լինելու համար»:

Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվել
Ամենադիտված