Վնասվածքները «Բորուսիայի» թույլ խաղի արդարացում չեն. Ցորկ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը դժգոհ է թիմի խաղից և արդյունավետությունից: Այս մասին տեղեկացնում է գերմանական մամուլը: Ցորկը կարծում է, որ եթե ֆուտբոլիստները չուժեղացնեն իրենց խաղն, ապա դա կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև թիմի՝ Չեմպիոնների լիգայում ելույթների վրա:
«Բորուսիայի» խաղը չի համապատասխանում մեր ակնկալիքներին: Որպեսզի հասենք թիմի առջև դրված առաջադրանքների լուծմանը, պետք է ջանասիրաբար աշխատենք: Մեզ պետք է հաջող երկրորդ շրջան: Ինչ վերաբերում է վնասվածք ստացած ֆուտբոլիստներին, ապա ես դա արդարացում չեմ համարում»,- նշել է Ցորկը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում