Բոատենգը հարձակման է ենթարկվել
Սպորտ
«Շալկեի» կիսապաշտպան Կևին Պրինս Բոատենգը չորեքշաբթի օրը հարձակման է ենթարկվել:
26-ամյա ֆուտբոլիստը փողոցում անհայտ անձի կողմից ստացել է չնչին վնասվածք: Ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել:
Bild-ի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստը որդու ծննդյան օրն այցելել է վերջինիս՝ նախկին կնոջ տուն:
Այնուհետև տեղի է ունեցել միջադեպը: Ավելի ուշ Բոատենգը դիմել է հիվանդանոց՝ մեջքի և պարանոցի վնասվածքով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում