Մի օրվա կյանք. Նազենի Հովհաննիսյան (ֆոտո)
Այլ
Մի օրվա կյանք
…երբ առավոտյան արթնանալով գիտակցում ես, որ Կարող ես Փոխել և Փոխվել… երբ հասցնում ես գոնե մի քիչ գումար, մանկական հագուստ կամ խաղալիքներ հասցնել ծայրահեղ վիճակում գտնվող մարդկանց՝ փորձելով գոնե մի քիչ թեթևացնել նրանց կյանքի ծանր ընթացքը ( և հուրախությամբ փաստում, որ իմ բազմաթիվ ծանոթներ այսօր՝ Ամանորի նախաշեմին, հարեհաս՝ օգնության ձեռք էին մեկնում անծանոթ, կարիքավոր մարդկանց) և ուրեմն դեռ Հույս կա՜… երբ Զորավոր եկեղեցի մտնելիս դեմ հանդիման տեսնում ես Հարս ու Փեսայի, որոնք եկել են Աստծո օրհնությամբ Ընտանիք կազմելու։) և անգամ այս անասելի ցուրտը նրանց չի խանգարում։)))՜ու սիրտդ լիացնում է Եկեղեցու զանգերի ղողանջը… երբ Պատվաբեր ու Շա՜տ թանկ Շնորհակալագիր ես ստանում Մարդկանցից, որոնք Չեն դադարում պայքարել իրենց Երեխաների առողջության համար( «Հայ Մայրեր» հկ՝ Մանկ. ուղեղային կաթվածով երեխաների համար) և Իրենց գոյությամբ հնարավորություն են տալիս Քեզ՝ մարդ զգալու… երբ Գիտակցում ես, որ այսպիսի շարժիչ ուժը Կարող է Փոխել շատ բան և ԿԱՐՈՂ է՜՜՜… Գիտակցում ես, որ քո ԱՆԿՇԻՌ ներկայությամբ կարող ես ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ ստեղծել… և ուրեմն զուր չես ապրում։
Հ.Գ. Փոխել՜ և ՓՈԽՎԵԼ՜
Նազենի Հովհաննիսյան



















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն