Եվրոպայի լիգայում վրեժ կլուծեմ Չեմպիոնների լիգայից դուրս մնալու համար. Վիդալ
Սպորտ
«Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալն անդրադարձել է թիմի՝ Չեմպիոնների լիգայի հետագա պայքարից դուրս մնալուն:
Հիշեցնենք, որ արդյունքում Թուրինի թիմը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայում, որի 1/16 եզրափակչում ուժերը կչափի թուրքական «Տրաբզոնսպորի» հետ:
««Յուվենտուսն» աշխարհի լավագույն ակումբներից է: Չեմպիոնների լիգայից դուրս մնալը կարիերայիս ամենամեծ հիասթափությունն է: Եվրոպայի լիգայի՝ Թուրինում կայանալիք եզրափակիչ հանդիպումը լրացուցիչ դրդապատճառ է այս մրցաշարում հաղթելու համար: Ինձ համար այս մրցաշարը Չեմպիոնների լիգայից դուրս մնալու համար վրեժ լուծելու հնարավորություն է»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է իտալական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում