Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը հնարավոր չէր. ՌԴ ԱԳՆ Ոչ ոք ինձ չի ասելու՝ մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք. Թրամփ Մենք կօգտագործենք Իրանի սառեցված միջոցները. Դոնալդ Թրամփ Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Մորը գրտնակով սպшնած 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան Porsche-ն ևս 5000 աշխատատեղ կկրճատի Ֆրանսիան հայտարարել է, որ աշխարհն այլևս լսում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան Խաչիկ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ ըմբշամարտի Մ17 ԱԱ Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան. մանրամասներ 

Հայաստանը հայտնվել է պետականության կորստի վտանգին դեմ հանդիման. Նախախորհրդարան

Քաղաքական

Ստորև ներկայացնում ենք Նախախորհրդարանի հայտարարությունը.

«Հայաստանը հայտնվել է պետականության կորստի վտանգին դեմ հանդիման: Դրա մասին է վկայում իրավասուբյեկտության չորս հիմնական հատկանիշների՝ մշտական բնակչության, որոշակի տարածքի, յուրային կառավարության և այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողության առումներով նրա ներկայիս վիճակը:

Ապացուցման կարիք այլևս չունի այն հանգամանքը, որ Հայաստանի պարագայում մշտական բնակչությունն աղետալի արտագաղթի հետևանքով սպառվում է, տարածքը՝ Արցախի մասով, կարող է կորսվել, յուրային կառավարության փոխարեն առկա է իր ժողովրդի շահերը դավաճանող ու օտար ուժերին ծառայող վարչախումբ, իսկ այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողությունը ըստ էության բացակայում է, քանի որ Հայաստանը արտաքին քաղաքականության բոլոր ռազմավարական հարցերում ենթակա է արտաքին թելադրանքի:

Ավելին՝ հայաստանյան իրականության ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական և այլ բնույթի առանձնահատկությունների, ինչպես նաև մեր տարածաշրջանում առկա մի շարք տագնապալի գործոնների դիտարկումից ակնհայտ է դառնում, որ պետականության կորուստն հղի է հայաստանաբնակ հայության ֆիզիկական բնաջնջման և Հայրենիքի տարածքի այս վերջին հատվածի կորստյան իրական վտանգներով:

Պետության իրավասուբյեկտության այս հատկանիշների շարքում մնացածի պահպանման երաշխավորի դերը կատարում է «յուրային կառավարությունը»: Մինչդեռ հայաստանյան կառավարող վարչախումբը հանցավոր կազմակերպություն է, որն ամբողջովին յուրացրել է ժողովրդի իշխանությունը՝ պետական կառավարման մարմինների համակարգը վերածելով իր օտար տերերի և իր կլանային ու անձնական շահերի սպասարկման գործիքի՝ բացառելով դրա միջոցով ու դրա ներսում ազգի քաղաքական կամքը որևէ կերպ, այդ թվում՝ ընտրությունների մեխանիզմով, ներկայացնելու ու գործադրելու հնարավորությունը: Ասվածի վերջին և, ամենակնառու, վկայությունը պետության ինքնիշխանությունը ոտնահարող հայ-ռուսական գազային խայտառակ համաձայնագրերի վավերացումն էր ազգի քաղաքական կամքը ներկայացնելուն կոչված խորհրդարանում:

Ուստի հայոց պետականության ու Հայրենիքի կորստի գործընթացը կասեցնելու և Հայաստանի իրավասուբյեկտությունը վերականգնելու առաջնային պայմանը «յուրային կառավարության»՝ պետական կառավարման յուրային համակարգի վերստեղծումն է:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ Նախախորհրդարանը քաղաքական-քաղաքացիական բոլոր առողջ ուժերին հրավիրում է օր առաջ գործող կառավարման համակարգից դուրս համատեղ ջանքերով ձևավորելու այլընտրանքային ներկայացուցչական մարմին՝ Հայաստանի Հիմնադիր խորհրդարան, որը առաջիկայում կստեղծի Անցումային կառավարություն, ժողովրդի լիազորությամբ կհեռացնի հանցավոր վարչախմբին և ներդրվելով գործող համակարգի մեջ՝ կապահովի ազգի քաղաքական կամքի ներկայացումն ու գործադրումը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը հնարավոր չէր. ՌԴ ԱԳՆ Ոչ ոք ինձ չի ասելու՝ մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք. Թրամփ Մենք կօգտագործենք Իրանի սառեցված միջոցները. Դոնալդ Թրամփ Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Մորը գրտնակով սպшնած 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան Porsche-ն ևս 5000 աշխատատեղ կկրճատի Ֆրանսիան հայտարարել է, որ աշխարհն այլևս լսում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան Խաչիկ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ ըմբշամարտի Մ17 ԱԱ Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան. մանրամասներ Պետք է դադարել ամեն ինչի մեղքը ընդդիմության վրա բարդել. պատասխանատուն իշխանությունն է․ խուդոյան (տեսանյութ) Ավտոմեքենայի և հեծանիվի բախում՝ Կոտայքի մարզում Իրանն իրավունք չունի իրեն զոհ ներկայացնելու. Ուկրաինայի ԱԳՆ 41-ամյա տղամարդ է ձերբակալվել ապօրինի զենք պահելու կասկածանքով (տեսանյութ)Ոչնչացվել է հայկական ծագման վարդերի խոշոր խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր» Պեսկովը՝ Հայաստանի վարչապետի հետ Պուտինի զրույցի մասինԱղջի, բան էիր խոսք տվել հայերին, ի՞նչ եղավ (տեսանյութ) Պուտինը Փաշինյանին հայտնել է ԵԱՏՄ-ի հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտության մասին. Կրեմլ Պուտինը կրկին ավելացնում է Ռուսաստանի բանակի թվաքանակը Կրիշտիանու Ռոնալդուն նոր դերում․ ֆուտբոլային աստղը կնկարահանվի սերիալումԿրեմլը հայտարարել է Պուտինի սպասվող կարևոր հեռախոսազրույցի մասինՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները «ռեկորդային, բայց անարդյունավետ» ենՔաղաքագետը կանխատեսել է Իրանի հնարավոր պատասխանը Կասպից ծովում տեղի ունեցած հարձակմանըՆիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետՄոսկվայից կոչով դիմել են ԱՄՆ-ին ՌԴ-ն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին.Հայ գերիի փաստաբանը դիմել է Ալիևին (տեեսանյութ) Էլբրուսում հայտնաբերվել են զոհված լեռնագնացների մարմինները27 ժամ ջուր չի լինի. Հասցեներ Ոչ սթափ վարորդներ, առանց իրավունքի երթևեկողներ․ պարեկները խախտումների նոր վիճակագրություն են ներկայացրելՌուսաստանում հյուրանոցային շուկան թուլանում է․ փակվածների թիվն աճել էՂազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է՝ ԿՏԿ-ն վերսկսել է նավթի ընդունումն ու արտահանումըՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցի Հրդեհ՝ Երևանում․ Մուշավան թաղամասում հրշեջները ժամեր շարունակ պայքարում են կրակի դեմ«Ե՛վ ծիծաղելի է, և՛ տխուր». Զախարովան՝ Ճապոնիայում միջուկային զենքի քննարկման մասին Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները․ՆԳՆՖրանսիայի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն Երևանի ավագանու կազմում փոփոխություններ են․ ԿԸՀ-ն մանդատներ է տրամադրել նոր անդամներինTWZ․ Ուկրաինան առաջին անգամ կիրառել է Ruta Block 1 թևավոր հրթիռները Ռուսաստանի դեմԶելենսկին մեկնաբանել է Իրանի հետ հարաբերությունների սրումը Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը Եվրոպայում առաջինն է՝ գնողունակության համարժեքի ցուցանիշովՆեթանյահուն մտադիր է Թրամփի հետ քննարկել օրակարգում գտնվող բոլոր հարցերըԱլլա Պուգաչովան պատմել է ոտքի վնասվածքի և խուճապային նոպաների մասին Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հուլիսի 20-26-ըԻրանը սպառնում է վրեժ լուծել Ուկրաինայից.Սամվել Կարապետյանի հայցն՝ ընդդեմ ԿԿՀ-իՓարիզում տղամարդը դանակով հարձակվել է երեք կանանց վրաՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր․ ՆԳՆ Reuters․ Թրամփին մեղադրել են նախընտրական խոստումները չկատարելու մեջԿիևի կողմից հուլիսի 15-24-ը իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 86 խաղաղ բնակիչ․ ՌԴ ԱԳՆ
Ամենադիտված