Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը «Սպարտակ» տարվա լավագույն տրանսֆերների շարքում է
Սպորտ
Sovsport.ru կայքը հրապարակել է Ռուսաստանի առաջնության այս տարվա ամենահաջող տրանսֆերային ձեռքբերումները:
Երրորդ հորիզոնականում է գտնվում Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը «Կրասնոդարից» Մոսկվայի «Սպարտակ»:
Այս մրցաշրջանում Մովսիսյանն իր թիմի առաջատարն է: Դարձել է 18 գոլի հեղինակ և կատարել արդյունավետ երկու փոխանցում: Ռուսական կայքը Մովսիսյանի լավագույն հանդիպումը համարում է առաջնության 16-րդ տուրի «Սպարտակ»-«Զենիթ» խաղը (4:2), որի ժամանակ Մովսիսյանը հեթ-տրիկ է ձևակերպել:
Նշենք, որ ամենահաջող տրանսֆերային ձեռքբերումը կայքը համարում է Լոդիգինի տեղափոխությունը «Զենիթ»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում