Օրվա շախմատային իրադարձությունները
Սպորտ
Հայ գրոսմայստերները Ալ Էյնի օփենում
Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո ընթանում է երկրորդ տեղում: Նա վաստակել է 5,5 միավոր և միայն կես քայլով է ետ մնում առաջատարից' գրոսմայստեր Բահադուր Ջոբավայից (Վրաստան):
Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հովիկ Հայրապետյանն ունեն 4,5-ական միավոր:
Մինչև մրցաշարի ավարտը մնում է երկու տուր: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Հայ շախմատիստները Գրոնինգենում
Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում շարունակվող օփենում հինգ տուրից հետո գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը վաստակել է 4 միավոր: Նա միայն կես քայլով է ետ մնում առաջատարներից' գրոսմայստերներ Եվգենի Ռոմանովից (Ռուսաստան) և Պետեր Միխալիկից (Սլովակիա):
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանն ունեն 3,5-ական միավորով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում