Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

ՀԿԵ-ն պատրաստվում է 2014 թ. արդյունավետ աշխատանքին

ԱՐԽԻՎ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը դեկտեմբերի 27-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2013 թվականի արդյունքները՝ նշելով առաջիկա ծրագրերը, ինչպես նաև պարգևատրեց մեծ ձեռքբերումներն արձանագրած աշխատողներին:

- Առաջին հերթին ցանկանում եմ նշել 2013 թվականին երկաթուղու կյանքում տեղի ունեցած առավել ակնառու իրադարձությունները: Այս տարի մենք ավարտել ենք Գյումրու երկու խոշոր հանգույցների վերակառուցումը՝ հանդիսավոր կերպով բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ շահագործման հանձնելով լոկոմոտիվային ու վագոնավերանորոգման դեպոները: Շահագործման է հանձնվել նաև Թումանյան կայարանն, իսկ աշնանային զննումը ցույց տվեց կայարանի աշխատանքի արդյունավետությունը: Այս տարի առաջին անգամ մենք նշեցինք Երկաթուղայինի օրը Գյումրիում, ինչը քաղաքի բնակիչներին ու Գյումրու երկաթուղային հանգույցի աշխատողներին թույլ տվեց ոչ թե տոնակատարությունների հյուրեր, այլ ընդունող կողմ լինել: Այդ տոնի ժամանակ Գյումրիում բացվեց նաև երկաթուղային տեխնիկայի թանգարանը», - նշեց գլխավոր տնօրենը:

Վառ իրադարձությունների շարքում Վիկտոր Ռեբեցը նշեց նաև անցումն աշխատանքի խրախուսման նոր համակարգին, Գործնական վարվելակարգի կանոնակարգի ընդունումը, համազգեստի ներդրումը, ԱՊՀ երկրների երկաթուղային վարչությունների փոխադրումների տնտեսությունների ղեկավարների խորհրդակցության անցկացումն Երևանում:

Ինչպես նշեց Ընկերության ղեկավարը, ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը 2013-ին կազմել է 3,3 մլն տոննա, ինչը 4,3%-ով պակաս է անցյալ տարվա ցուցանիշից: Վիկտոր Ռեբեցն ընդգծեց, որ երկաթուղային բեռնափոխադրումների նվազումը մեծ մարտահրավեր է ընկերության համար, և ՀԿԵ-ն աշխատում է նման երևույթները հարթեցնելու ուղղություններով:

Միևնույն ժամանակ գլխավոր տնօրենը նշեց, որ երկաթուղու աշխատանքի որակական ցուցանիշները ցուցադրում են բարելավման միտումներ: Մասնավորապես դա վերաբերում է վագոնի մեկ բեռնատար գործողության տակ գտնվելու, տրանզիտային վագոնի պարապուրդի ցուցանիշներին: Նաև 4,2%-ով աճել է լոկոմոտիվի արտադրողականությունը, 6,6%-ով՝ լոկոմոտիվի վազքը, 8,5%-ով կամ 2,5 կմ/ժամում աճել է տեղմասային արագությունը, իսկ վագոնի շրջանառությունը կրճատվել՝ մինչև 3,1 օր:

Անդրադառնալով գնացքների երթևեկության գրաֆիկին՝ Վիկտոր Ռեբեցն ընդգծեց, որ թեև միգազգային, մերձքաղաքային և բեռնատար գնացքների գրաֆիկները համապատասխանաբար կազմում են 96,4%, 99,1% և 98,3%, այնուամենայնիվ պետք է ձգտել բացարձակ 100% ցուցանիշի:

-Բավարարվածությամբ կարելի է նշել, որ երկաթուղայինների միջին ամսական աշխատավարձը կազմում է 196,348 դրամ, ինչը 9.4 % գերազանցում է 2012 թ. ցուցանիշը: Երկաթուղայինների աշխատավարձի աճի տեմպերը գերազանցում են երկրի տնտեսության ու պետական հատվածի բնագավառում նման ցուցանիշները: Ընդ որում, աշխատանքի արտադրողականությունը բարձրացել է 8.8%-ով, - ասաց ընկերության գլխավոր տնօրենը:

Ինչ վերաբերում է գնացնքների անվտանգ երթևեկության հարցին, ապա ՀԿԵ ղեկավարն ընդգծեց, որ 2013 թ. աշխատանքների խոտանի նվազեցման միտումը ոչինչ է՝ համեմատ 3 խոշոր վթարների՝ հանձնարարելով աշխատանքներ տանել այդ ուղղությամբ:

2014 թ. առաջին ամսվա առաջադրանքների շարքում գլխավոր տնօրենը նշեց մասնավորապես ներդրումային ծրագրի իրագործումն, ընկերության շահութաբերության ապահովումը, փոխադրումների պլանի կատարումը:

Խորհրդակցության ավարտին Վիկտոր Ռեբեցը «Բարձր էթիկայի և տեխնոլոգիայի ձեռնարկություն» կոչումը շնորհեց ուղևորափոխադրումների տնօրինությանը, իսկ տարվա լավագույն գծային-կայարանային միավորումը հայտարարվեց Գյումրու ԳԿՄ-ն: Տարվա լավագույն կայարաններն՝ ըստ ղեկավարի, ճանաչվեցին Վանաձորը, Կարմիր բլուրը և Զոդը:

Երկաթուղայինների մի մեծ խմբի տոնական մթնոլորտում շնորհվեց շնորհակալագրեր և պատվոգրեր՝ աշխատանքում հաջողությունների և բարեխիղժճ աշխատանքի համար, տրվեցին դասային աստիճաններ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված