Նորոգվել է Ամասիա-Նալբանդյան-Ջանֆիդա-Փշատավան ավտոճանապարհը
Հայաստան
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հիմնանորոգվել և 2013թ-ին շահագործման է հանձնվել Արմավիրի մարզում գտնվող Ամասիա-Նալբանդյան-Ջանֆիդա-Փշատավան 9.96 կմ երկարությամբ ավտոճանապարհը:
Շինարարական աշխատանքները իրականացվել են «Սիսիանի ԲՈՒԱՏ» և «Կուարլինի» ՍՊ ընկերություններից կազմված համատեղ ձեռնարկության կողմից:
Կատարվել են՝
• Հողային աշխատանքներ,
• Ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ,
• Ճանապարհային ծածկի հիմնանորոգման աշխատանքներ,
• Արհեստական կառուցվածքների վերականգնման աշխատանքներ,
• Երթևեկության անվտանգության տարերի իրականացման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից