Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ) Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումը Խոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել է Եվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ Bloomberg Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրա Ռուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգեր Կարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին (տեսանյութ) Դատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին (տեսանյութ) ️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) 

Արամ Հարությունյանն ամփոփեց տարին

Հայաստան

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին հրավիրած ասուլիսում ամփոփել է նախարարության 2013 թ. իրականացրած ընթացիկ և ծրագրային աշխատանքների արդյունքները: Հայտարարելով, որ ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած աշխատանքների հիմնական նպատակն եղել է ՀՀ կառավարության 2013 թվականի գործունեության և գործադիրի հաստատած ռազմավարական նշանակության ծրագրերով նախատեսված բնապահպանության ոլորտի գծով գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ապահովումը՝ նախարարը հրապարակել է ամփոփ վիճակագրական տվյալները և հիմնական ձեռքբերումները:

Արամ Հարությունյանը հատկապես կարևորել է այն փաստը, որ կայունացել է Սևանա լճի մակարդակի բարձրացման միտումը: 2001 թվականից լճի մակարդակը բարձրացել է շուրջ 3.82 մետրով: Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ 2001թ. մինչև 2013թ. ավարտը լճի մակարդակի բարձրացման տեմպերի թիրախային հաշվարկային ցուցանիշը պետք է կազմեր 2.6մ (տարեկան 21.6սմ): 2013թ. դեկտեմբերի 26-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.16մ, ինչը 2001թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ (1896.34մ) 3.82մ-ով ավելի է և փաստացի 1.22մ-ով գերազանցել է 6 տարվա տեմպերի ցուցանիշը: 2013 թ. ջրի մակարդակը բարձրացել է 5 սմ.: Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա հատվածներում այս տարի փաստացի մաքրվել է 82.5 հա տարածք:

Սևանի էկոհամակարգի վերականգմանն ուղղված կարևոր քայլերից նախարարը կարևորել է 2007 թվականից մեկնարկած Սևանի ձկնային պաշարների համալրման գործընթացը: Միայն վերջին չորս տարիներին լիճ է բաց թողնվել 1.մլն 292 հազար ամառային իշխան և գեղարքունի ձկնատեսակների մանրաձուկ, իսկ 2013թ.ին՝ 366.6 հազ. հատ մանրաձուկ:

Բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ արդեն մի քանի տարի ընթացող Արարատյան հարթավայրում, դեռ խորհրդային տարիներից ժառանգություն ստացած և վերջին 20 տարվա ընթացքում բացված խորքային ապօրինի հորերի գույքագրման, Արարատյան հարթավայրում հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների փուլից նախարարությունն անցել է լուծարման և կոնսերվացման փուլ: Այս պահի դրությամբ արդեն լուծարվել, կոնսերվացվել և փականային ռեժիմի է բերվել 46 խորքային ապօրինի հոր: Հորատանցքերի լուծարման և կոնսերվացման շնորհիվ մինչև հունվարի 1-ը կխնայվի մինչև 3500-4000լ/վրկ ջուր: Լուծարման և կոնսերվացման աշխատանքներն ընթացքի մեջ են և կշարունակվեն նաև 2014թ.-ին՝ համաձայն հաստատված ժամանակացույցի: Կարևորելով Արարատյան ջրային ավազանի հիմնախնդիրների լուծման օրենսդրական միջոցները՝ Արամ Հարությունյանը հիշատակել է դեկտեմբերին ԲՆ-ի նախաձեռնությամբ ԱԺ-ի ընդունած «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Նախարարը բարձր է գնահատել այն փաստը, որ սեպտեմբերին «Խոսրովի անտառ» պետական արգելոցին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն շնորհեց «Եվրոպական պահպանվող տարածքի» դիպլոմ, որն առաջինն է տարածաշրջանում: Ըստ նախարարի, այն ավելի շատ պարտավորեցնող է և լրացուցիչ պայմաններ է առաջադրում Հայաստանի՝ նման կուսական հարուստ բնաշխարհով տարածքի պահպանման մակարդակը բարձրացնելու համար: Շարունակելով բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող ծրագրերի թեման՝ Արամ Հարությունյանը տեղեկացրել է, որ այս տարի Կովկասի բնության հիմնադրամի և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է դրամաշնորհային ծրագիր՝ 2014 թվականից հիմնադրամի հաշվին ազգային պարկի ֆինանսավորման ծավալներն ավելացնել մինչև 41.7 մլն դրամ: Ավելացել է նաև ազգային պարկի բյուջետային հատկացումների ծավալը՝ ըստ 2014-2016թթ. միջնաժամկետ ծրագրի, վերոհիշյալ գումարը կկրկնապատկվի: Ֆինանսավորման ծավալների ավելացումը հնարավորություն կտա ապահովել ՀՀ կառավարության 2011թ. որոշմամբ հաստատված «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման պլանով հաստատված պահպանության և այլ միջոցառումների կատարման բնականոն ընթացքը:

Ըստ նախարար Հարությունյանի, սկսված նոր նախաձեռնություններից հիշատակման է արժանի նախարարության հովանու ներքո Բնության համաշխարհային հիմնադրամի՝ Անդրսահմանային միացյալ քարտուղարության աջակցությամբ սեպտեմբերին մեկնարկած Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը, որի հիմնական նպատակն է «Դիլիջան» ազգային պարկում հիմնել նշված տեսակի վերարտադրվող խումբ: Եղջերուները կբազմացվեն, իսկ այնուհետև ազատ կարձակվեն բնություն: Ծրագիրը ֆինանսավորում են WWF Գերմանիան՝ 25 600 000 և Orange Արմենիան՝ 10 000 000 ՀՀ դրամով:

ԲՆ նախարարը տեղեկացրել է, որ գերմանական KfW ընկերության հետ ավարտվել և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից միջազգային մրցույթ հայտարարելու իրավասություն ունեցող KfW բանկին է փոխանցվել «Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրի մրցութային փաթեթը, որի հիման վրա ս.թ. սեպտեմբերի 25-ին հայտարարվել է ծրագրի իրականացման խորհրդատուի ընտրության միջազգային մրցույթ:

Իր խոսքի վերջում Նախարարը նշել է, որ նախարարության տեսչական ստուգումների, իր հրամանով ձևավորված «Արագ արձագանքման խմբի» ստուգայցերի և Նախարարության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հայտնաբերվել են 897 բնապահպանական օրենսդրության խախտումներ: Կազմվել է 45,4մլն դրամի վարչական տուգանքի 663 ակտ և 103,7 մլն.դրամի վնասի հատուցման 438 արձանագրություն: Բնապահպանության նախարարությունը դատաքննչական մարմիններին է ներկայացրել 66.7 մլն.դրամի 219 գործ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ BloombergՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրաՌուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգերԿարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին (տեսանյութ) Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ ընտրությունները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և աշխարհի վրաԴատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին (տեսանյութ) ️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված էԹուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրըՔննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացըԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իշխող կոալիցիայի վարկանիշի անկմանըԱվարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն էԴատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքըWizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասինՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըՖրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունըԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 4.36 միլիարդ եվրո 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄՀութինների արձակած բալիստիկ հրթիռը որսացել են Մեդինայի շրջանումԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի և ռադիոտեղորոշիչ կայանների քարտեզըԴատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը41-ամյա Ռոնալդուն ավարտում է ելույթները Պորտուգալիայի հավաքականումՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է (տեսանյութ) Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանելՓաշինյան․ Համընդհանուր հայտարարագրման նպատակը սոցիալական աջակցությունն առավել կարիքավոր խմբերին վերահասցեագրելն էՁուկ չէիք ուտում, կաթնամթե՞րք էլ չեք ուտում. Լրագրողի հարցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Անկարան չի ընդունում ԵՄ քննադատություններըՀայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը (տեսանյութ) «Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքին»․ Վելայաթին՝ Փաշինյանին ուղղված հոդվածումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 5-ին Փաշինյան․ Ընդդիմության նպատակն է նսեմացնել ժողովրդի ինքնիշխանությունը, որպեսզի Հայաստանում պետություն չլինիՀանրապետության մեծ մասում, այդ թվում Երևանի բարձրադիր գոտում, սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, մերկասառույց Քանի դեռ կան ավտոմեքենաները ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին (տեսանյութ) Երևանի մետրոպոլիտենը հայտարարությամբ դիմել է քաղաքացիներին Հայաստանում բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման նոր ծրագիր կիրականացվի 4 ամիս է՝ կոչ եմ անում ցույց անել, ինչո՞ւ չեն անում․ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
Ամենադիտված