6 մետրանոց փոքրիկ տնակում 6 անձով բնակվող Մովսիսյանների ընտանիքին ամանորյա անակնկալ էր սպասվում (տեսանյութ)
Հասարակություն
Ամանորյա հերթական ուրախալի անակնկալն սպասում էր Գյումրու 6- մետրանոց փոքրիկ տնակում 6 անձով բնակվող Մովսիսյանների ընտանիքին: «Քաունթերփարթ ինտերնեշընըլ Արմենիա» միջազգային կազմակերպության աշխատակիցները ցանկություն էին հայտնել Ամանորի նախաշեմին իրենց աշխատավարձերից նվիրաբերած գումարներով օգնել սոցիալական ծանր պայմաններում բնակվող գյումրեցի այս անօթևան ընտանիքին' տրամադրելով ինչպես առաջին անհրաժեշտության կեցաղային իրեր, այնպես էլ վառելափայտ և ամանորյա սեղանին անհրաժեշտ մթերքներ:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները ևս միացան կազմակերպության բարեգործական ձեռնարկին և գործընկերների կողմից տրամադրված ձմեռային հագուստ ու համակարգիչ նվիրեցին Մովսիսյանների ընտանիքին:
Մովսիսյանների բազմանդամ ընտանիքի ապրելակերպի և բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն