Ծառուկյանը հոտընկայս խմել է Սերժ Սարգսյանի կենացը
Հայկական Մամուլ
Նախօրեին տեղի ունեցած մարզաշխարհի ներկայացուցիչների ավանդական միջոցառմանը, որը սպորտի նախարարությանը զուգահեռ կազմակերպում է նաև ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, բավական հետաքրքիր է անցել։
Միջոցառմանը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանը։ Սերժ Սարգսյանը, ով ավանդաբար մասնակցում է Ծառուկյանի այդ ամենամյա միջոցառմանը, հասկանալի պատճառներով ներկա չի եղել։ Գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Փոխարենը Ծառուկյանին է հյուրընկալվել նախագահ աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Ծառուկյանը Քոչարյանին ձիու քանդակ է նվիրել, որը, ինչպես խոսվում է քաղաքական շրջանակներում, ադամանդից է։ Նույն նվերը ԲՀԿ առաջնորդը նվիրել է Սերժ Սարգսյանին՝ միջոցառման ժամանակ այն հանձնելով Վիգեն Սարգսյանին և հոտընկայս ու հանդիսավոր կերպով խմելով Սերժ Սարգսյանի կենացը։ Միջոցառումը տեղի է ունեցել Ծառուկյանի «Փարավոն» զվարճանքների կենտրոնում։ Դրան մասնակցել է նաև ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, ով նստած է եղել Քոչարյանի կողքին»։
Մանրամասները՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից