Սպորտի նախարարությունից սպորտսմեններին հրահանգել են չմասակցել Ծառուկյանի միջոցառմանը
Հայկական Մամուլ
Երեկ «Փարավոն» ռեստորանային համալիրում Գագիկ Ծառուկյանը, ավելի ճիշտ՝ Հայաստանի օլիմպիական կոմիտեն, սպորտսմենների լավագույն տասնյակին էր պարգևատրում: Այնտեղ էին սպորտին առնչվող բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները, սպորտսմեններ, քաղաքական դեմքեր:
ՀՀ նախագահի կողմից ներկայացված էր նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ներկա էր Ռոբերտ Քոչարյանը: Բայց քանի որ հակասություններ կան սպորտի և երիտասարդության նախարարության ու ՀԱՕԿ-ի միջև, միջոցառումն անամպ չի անցել: Գրում է «Հրապարակ»-ը:
Նախօրեին նախարարության աշխատակիցները հերթով զանգահարել են սպորտդպրոցների տնօրեններին, տարբեր սպորտսմենների և հորդորել, որ այդ միջոցառմանը չգնան: Այդ պատճառով հրավիրվածներից ոմանք չեն ներկայացել միջոցառմանը՝ վախենալով, որ դա իրենց համար հետևանքներ կունենա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն