Սերժ Սարգսյանը կմեկնի Կորեա
Հայկական Մամուլ
«Ըստ հոգևոր գիտության` յոթ օր հոգին «լինում է այնտեղ, որտեղ սիրել ու մտածել» է. երեկ Սերժ Սարգսյանի հոր մահվան «յոթն» էր: Երևանից բավականին թվով պաշտոնյաներ այս անգամ ևս, չնայելով ցուրտ եղանակին, հասել էին Ստեփանակերտ: Սերժ Սարգսյանն Արցախ էր մեկնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղեկցությամբ: Գրում է «Հրապարակ»-ը:
Ըստ թերթի աղբյուրների` Ամանորից հետո, հունվարի ութին, Սերժ Սարգսյանը կմեկնի Կորեա, ուր, ըստ նախնական տվյալների, կմնա մոտ մեկ շաբաթ: Ինչու` մեր աղբյուրը չտեղեկացրեց: Ընդ որում, ի տարբերություն Բարաք Օբամայի, Անգելա Մերկելի ու մյուս նախագահների, Սերժ Սարգսյանի հաջորդ արտասահմանյան այցը կլինի Սոչի, որտեղ նա կմասնակցի ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից