Ամենաբարձր գնահատականին է արժանացել ԱԻՆ-ը
Հայաստան
Հայաստանում Gallup միջազգային ասոցիացիան իրականացրել է «ՀՀ ԱԻՆ և ոստիկանության 2013 թ. գործունեության գնահատականը» թեմայով հարցում:
Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն' հարցվածների 74 տոկոսը դրական է գնահատել ԱԻ նախարարության աշխատանքը: Ասուլիսի բանախոսը նշել է նաև, որ ապրիլին կատարած հետազոտության համեմատ աճել է ԱԻՆ «911» ծառայության մասին տեղեկացված մարդկանց թիվը: Ապրիլին հարցվածների 53 տոկոսն է ճիշտ նշել 911 հեռախոսահամարը, իսկ դեկտեմբերին' արդեն 64 տոկոսը:
Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Բնակավայրերն ընտրվել են համամասնորեն' ՀՀ բոլոր վարչատարածքային միավորներից: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում' բնակչության բաշխմանը համամասնորեն (Երևանում' 33%, մարզերում' 67%):




















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից