Թող «Ոսկե գնդակը» բաժին հասնի Բլատերին. Միչել
Սպորտ
Հունական «Օլիմպիակոսի» մարզիչ Միչելը հայտարարել է, որ «Ոսկե գնդակը» միշտ համարել է ձևական մրցանակ:
«Կարծում եմ՝ «Ոսկե գնդակը» ձևական է: Այդպես էի կարծում նաև երկու տարի առաջ, երբ մրցանակը բաժին չհասավ իսպանացի ֆուտբոլիստի: Ինձ զարմացնում է, որ իսպանական մամուլն իսպանացի ֆուտբոլիստներին աջակցելու փոխարեն ամեն ինչ անում է հօգուտ Մեսսիի և Ռոնալդուի: Այս երկու ֆուտբոլիստները միանշանակ արժանի են մրցանակին, սակայն իսպանացիները նույնպես արժանի են դրան: Այս տարի ո՞ւմ կտայի «Ոսկե գնդակը», թող այն բաժին հասնի Բլատերին»,- մարզչի խոսքը մեջբերում է itar-tass-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում