Արամ Հակոբյանը՝ մինչև 12տ. աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
Սպորտ
Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Աին քաղաքում ընթացող աշխարհի պատանեական առաջնությունում այսօր կայանում են վերջին տուրի հանդիպումները: Մինչև 12տ. մրցաշարում Հանդես եկող Արամ Հակոբյանին վճռական պարտիայում անհրաժեշտ էր վաստակել ընդամենը կես միավոր, ինչն էլ մեր ներկայացուցիչը հեշտությամբ արեց և 11 հնարավորից վաստակելով 9.5 միավոր նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:
Հայաստանի շախմատային ֆեդերացիան շնորհավորում է երիտասարդ շախմատիստին, նրա ծնողներին, մանկապատանեական հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Մինասյանին, Արամի անհատական մարզիչներ Աշոտ Անաստասյանին և Արարատ Սանթրյանին, մեր չեմպիոնին մաղթելով նորանոր հաղթանակներ:
Տարիքային մյուս խմբերում պարտիաները դեռ շարունակվում են: Մեդալի է հավակնում նաև մինչև 18տ. խմբում հանդես եկող Հովհաննես Գազուզյանը, որն այսօր սև խաղաքարերով ուժերն է չափում մրցաշարի 1-ին համար Կորիի հետ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում