«Բարսելոնայում» եղել է ոչ թե Գվարդիոլայի, այլ Մեսսիի ժամանակաշրջան. Գվարդիոլա
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվադիոլան հայտարարել է, որ «Բարսելոնայի» հետ աշխատանքն իրեն շատ բան է սովորեցրել:
«Բարսելոնայում» անցկացրածս ժամանակահատվածը շատ բան է ինձ սովորեցրել: Սակայն չարժե ասել, որ դա Գվարդիոլայի ժամանակաշրջանն էր: Ավելի ճիշտ կլինի ասել, որ դա Մեսսիի ժամանակաշրջանն էր: Ինչ վերաբերում է «Բավարիային», ապա ես երջանիկ եմ, որ աշխատում եմ այս ակումբի հետ: Մի փոքր կարոտում եմ երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատանքը: Միշտ հաճելի է հետևել՝ ինչպես է երիտասարդ տղան աճում և առաջատար դառնում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է sport.es-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում