Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին կբարձրանա
Հասարակություն
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից' թույլ ձյուն: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին արևելյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն:
Քամին հարավ-արևմտյան՝ 1-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝
Դեկտեմբերի 28-ից հունվարի 1-ը ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն:

Երևանի դեկտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.50C (1923 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -28.00C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -2.20C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն