Սիրուշոն, Թաթան, Գոռը, Էմմին, Անդրեն եւ ուրիշներ Առաջին ալիքում Նոր տարի են նշում (ֆոտո)
Այլ
BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ամանորի գիշերը Հանրայինի տոնական եթերի ժամանակ կհանգուցալուծվի երաժշտական ինտրիգներից մեկը. կհնչի այն երաժշտի անունը, ով 2014-ին կներկայացնի Հայաստանը “Եվրատեսիլ” երգի մրցույթում:)

“Ամանորը Առաջինում”. այսպես է կոչվում համերգային ծրագիրը, որի հաղորդավարները Հրանտ Թոխատյանն ու Ավետ Բարսեղյանն են: Հեռուստադիտողներն էկրաններիրց կլսեն տարբեր ժանրերի երաժշտական կատարումներ, հայտնի եւ սիրված դեմքերի շնորհավորանքներ ու մաղթանքներ, ինչպես նաեւ ականատեսը կդառնան մի շարք անակնկալների:

Տոնական օրերին Հանրայինով կցուցադրվեն հայկական եւ արտասահմանյան սիրված ֆիլմեր եւ մուլտֆիլմեր: Առաջին անգամ հայերեն կրկնօրինակմամբ կցուցադրվեն հանրահայտ “Տանը մենակ” ֆիլմաշարի 4 սերիաները, “Ալիսան հրաշքների աշխարհում” եւ այլ ֆիլմեր:
Դասական երաժշտության սիրահարների համար եւս Առաջին ալիքն ունի անակնկալներ: Հունվարի 1-ին հեռուստադիտողը հնարավորություն կունենա ուղիղ միացմամբ ունկնդրել Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տոնական համերգը, դիտել Չայկովսկու “Շչելկունչիկ” բալետը:

Շարունակությունն` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն