Մարկոս Պիզելիի տրանսֆերը` Ռուսաստանի առաջնության ամենաձախողվածների ցանկում
Սպորտ
Ռուսական Sovsport.ru կայքը հրապարակել է Ռուսաստանի առաջնության ամենաձախողված ձեռքբերումների տասնյակը:
Ցանկում է հայտնվել նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին, ով տասնյակում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
«Ամռանը կիսապաշտպանը «Կուբանից» տեղափոխվեց «Կրասնոդար» և իրեն վերցրեց 10 համարի մարզաշապիկը: Եթե անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը «Կուբանի» կազմում 21 խաղ էր անցկացրել ու գոլ+փոխանցում համակարգով 11 միավոր վաստակել, ապա Ռուսաստանի առաջնության առաջին շրջանում անցկացրած 6 խաղում նա արդյունավետ գործողությամբ աչքի չընկավ: Սակայն, Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչում 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Դոլգոպրուդնիի» հետ խաղում Մարկոսը մրցակցի դարպասը գրավեց երկու անգամ, մեկ անգամ էլ կատարեց գոլային փոխանցում: Դժվար թե ֆուտբոլիստն այդպիսի ակնկալիքներ ուներ, երբ տեղափոխվում «Կրասնոդար»»,- գրում է կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում