ՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. Ջուլհակյան Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է «Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել է Ադրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Իշխանության հանրահավաքին մասնակցելը քաղաքացիական դիրքորոշո՞ւմ է, ընդդիմադիրին՝ վերահսկո՞ւմ. Խամոյան Գերիների հարցը՝ ՄԱԿ-ում. Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները Անդրանիկ Քոչարյան․ «Եթե ադրբեջանցուն վերադարձնենք, ապա՝ ինչ-որ բանի դիմաց» Մասնակցել եք ՔՊ-ի հանրահավաքին, հետո էլ քաղաքական չեզոքությունից եք խոսում. Վարդևանյանը՝ Քալաշյանին «Հայաստանում սահմանապահ դիրքերի հետ կապված խնդիրներ կան, դրանք պետք է լուծել»․ Անդրանիկ Քոչարյան Մեր ժողովրդի վրա ձեր կազմակերպած համաժողովը որքա՞ն «նստեց». Դավիթ Ղազինյանը՝ Վաչե Քալաշյանին 

Հայկական բանակը մեր տունն է. Սեյրան Օհանյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

Հասարակություն

Սիրելի հայրենակիցներ, զինվորներ ու հրամանատարներ, ընտանիքներ, ում որդիներն ու հայրերը հիմա գտնվում են Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը երիզող պաշտպանական դիրքերի կամ զորանոցների մարտական հենակետերում ու այժմ արթուն են, ոչ թե որովհետև Ամանոր է, այլ մշտարթուն ու զգաստ են, որովհետև Հայրենիք են պաշտպանում:

Ավարտվող 2013 թվականը դարձավ խաղաղության ևս մեկ տարի, երբ Հայկական բանակը, ամեն րոպե թիկունքում ունենալով հայ ժողովրդի միակամ աջակցությունը, անթափանց պահեց Հայաստանի Հանրապետության ու Արցախի սահմանները: 2012 թվականին ստանալով ծանր դասեր, հակառակորդն այս տարի ողջամտություն ունեցավ չդիմելու սահմանախախտ-խափանարար ոտնձգությունների: Իսկ վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան տարածաշրջանի որոշ ճանապարհներին տիրող անհանգստությունը վկայում է, որ մենք գործ ունենք մի հակառակորդի հետ, ով ընդամենը հրճվում է խաղաղ ենթակառուցվածքների կենսագործունեությունը խանգարող փորձերից, քանի որ պարզ գիտակցում է, որ չի կարող չափվել Հայկական բանակի որևէ ստորաբաժանման հետ:

2013 թվականին, որն անցավ «Մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման տարի» կարգախոսի պահանջների ներքո, բարձրացավ զորքերի մարտական ուսուցման ու դաշտային վարժվածության մակարդակը, ինչին մեծապես նպաստեց նաև արգելագոտիների հաղթահարման և վճռական գործողությունների ու նորմացույցերի ուսուցման «ՎԱՀԱԳՆ» համակարգի ներդրումը, շարունակվեցին պայմանագրային սերժանտական համակարգի ամբողջացումը և ուսումնամարտական սարքերի ու էլեկտրոնային վարժասարքերի ներդրումը: Միաժամանակ, մեծ աշխատանք կատարվեց բոլոր օղակների հրամանատարների ու ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների պատրաստության բարձրացման ասպարեզում: Զորակոչի թափանցիկության ապահովման ու սոցիալական արդարության պահպանման նպատակով որդեգրվեց զորակոչը վիճակահանությամբ իրականացնելու եղանակը, որը կփարատի ցանկացած կասկածի վերջին նշույլ: Զորքերի մարտական ուսուցման ու նրանց կառավարման մարմինների պատրաստության մակարդակի բարձրացմանը եթե շոշափելի լիցք հաղորդեցին մեր ստորաբաժանումների մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Հյուսիսատլանտյան դաշինքի և հայ-ամերիկյան ռազմական համագործակցության շրջանակներում անցկացված մեկ տասնյակ բազմազգ զորավարժություններին, ապա «ԱՐՁԱԳԱՆՔ-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների ընթացքում կատարելագործվեցին պետական կառավարման մարմինների' ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման հմտությունները և ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում նրանց աշխատանքի ներդաշնակվածության մակարդակը:
Անցնող տարում Հայկական բանակը լրիվ կատարեց իր առաքելությունը, որի շրջանակներն էապես ընդլայնվել են: Հայ զինվորականն այսօր ոչ միայն ամուր պաշտպանում է մեր սահմանները, այլև ապահովում է կայունությունը հարավկովկասյան տարածաշրջանում, իսկ բազմազգ խաղաղապահ ուժերի կազմում խաղաղություն է սերմանում թե Արևմուտքում և թե Արևելքում' ներքին ու արտաքին հակասություններից չհանդարտվող Կոսովոյում և Աֆղանստանում: Միաժամանակ, գործնական քննարկումների փուլում է հայկական ստորաբաժանման մասնակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը:

Խաղաղության պահպանումից բացի, 2013 թվականը մեզ համար դարձավ նաև միջազգային ռազմական համագործակցության շրջանակների ընդլայնման ու խորացման, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ ոչ միայն ռազմական, այլև ռազմատեխնիկական համագործակցության ասպարեզում շատ մեծ ձեռքբերումների տարի:

2013 թվականին երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով արձանագրեցինք համագործակցության ծրագրերի բովանդակային ու քանակական աճ, ընդլայնեցինք միջազգային պաշտպանական համագործակցության շրջանակները և համագործակցության իրավապայմանագրային դաշտը, ինչն էապես նպաստեց ոչ միայն բանակի մարտունակության բարձրացմանը և պաշտպանության համակարգի արդիականացմանը, այլև թույլ տվեց ամրապնդել մեր անվտանգության միջավայրը:

Եվ Հայաստանի Հանրապետության ղեկավարության, բանակի հրամանատարության կողմից հայ զինվորի ու սպայի համատեղ ջանքի ճիշտ ուղղորդման շնորհիվ էլ ունեցանք կայունության, զարգացման ու Հայկական բանակի հզորության ամրապնդման ևս մեկ տարի, որի ձեռքբերումներով հպարտանալու ենք ու ոչ թե ափսոսելու իզուր կորսված ժամանակի համար:
Ցավոք, տարբեր պատճառներով, այս տարի ևս ունեցանք ողբերգական ելքով պատահարներ: Իմ վշտակցությունը հայտնելով զոհված ու մահացած զինվորների հարազատներին, կիսելով նրանց անփարատելի ցավը, հավաստիացնում եմ, որ ամեն ինչ արվում է նման դեպքերի բացառման համար:

Հայկական բանակը մեր տունն է, Հայաստանը պաշտպանող բերդ-ամրոցը, որտեղ բոլորը պետք է ապրեն միևնույն օրենքներով: Անցած տարիներին այս ասպարեզում հսկայական աշխատանք է կատարվել, և այսօր հասել ենք մի հանգրվանի, երբ ունեցած ձեռքբերումները զարգացնելու համար անհրաժեշտ է նոր ու հզոր թափ հաղորդել այս պայքարին:

Ըստ այդմ, 2014 թվականի իմ տարեմուտի ուղերձը ես վերնագրեցի «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը», որպես բնաբան ընտրելով «Մեր ամրոցում մեր օրենքներով, կամ միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» արդեն բոլորիդ հայտնի կարգախոսը: Այն ուղարկվեց ոչ միայն զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներ, այլև բուհերի յուրաքանչյուր կուրս, հանրապետության դպրոցների ամեն մի դասարան և պիտի ուղեցույցի դեր կատարող ձեռնարկ դառնա մեր երեխաների ազգային անաղարտ նկարագրի պահպանման, ճշմարիտ արժեհամակարգ դավանող և հոգով ուժեղ զինվորներ դաստիարակելու, նրանց հոգուց թույլ մարդկանց բնորոշ անհանդուրժականողությունն ու կեղծ պատվախնդրությունն արմատախիլ անելու համար:

Սիրելի հայրենակիցներ, զինծառայողներ.

Շուտով կսկսվի 2014 թվականը ու միմյանց բարի տարի մաղթելիս հիշենք այն դժվարին օրերը, երբ կամավորականներն ու դեռ նոր ձևավորվող Հայկական բանակն աներևակայելի ջանքերի ու հերոսական մաքառման գնով նվաճեցին այս խաղաղությունը: Եվ գլուխ խոնարհելով մեր զոհված մարտընկերների անմահ սխրանքի ու պայծառ հիշատակի առջև, հավաստիացնում եմ, որ մենք ամեն ինչ կանենք մայիսյան հաղթական զինադադարի հաստատման 20-րդ տարին ձեր օգնությամբ դարձնելու պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլի աշխատանքների և զինված ուժերի զարգացման պլանով նախատեսված բոլոր միջոցառումների իրականացման տարի: Ու 2014 թվականը ևս մերը կլինի:

Եվ բոլորիդ ու առաջին հերթին այժմ մարտական հենակետերում, որպես մեր Հայրենիքի անձեռակերտ սահմանասյուներ, Հայաստանի անդորրը հսկող զինվորներին, ենթասպաներին ու սպաներին, ովքեր թույլ չեն տալիս, որ կրակահերթերի ճարճատյուն ու ռումբերի որոտ խառնվի Ամանորի գալուստն ու Տիրոջ Սուրբ ծնունդն ավետող զանգերի ղողանջին, մաղթում եմ առողջություն, երջանկություն, հանդուրժողականության ու մեկս մյուսին հասկանալու և ներել կարողանալու ունակություն, անձնական ու ծառայողական նորանոր հաջողություններ:

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջըՎրաստանը հայտարարել է, որ չի ցանկանում լսել ԵՄ-ի քննադատությունը երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու համարՓրկարարները Կիպրոսի մոտ լաստանավի խորտակման հետևանքով ևս մեկ զոհի մարմին են գտելԱֆղանստանը հայտարարել է, որ երկիրը կարող է դառնալ առևտրի տարանցիկ կենտրոնԱդրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. ՋուլհակյանԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է«Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել էՌուսաստանում դոլարը կրկին թանկացել է՝ հասնելով 85 ռուբլուԱդրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆՖրանսիայում կոչ են արել դադարեցնել Ուկրաինային օգնությունը Իշխանության հանրահավաքին մասնակցելը քաղաքացիական դիրքորոշո՞ւմ է, ընդդիմադիրին՝ վերահսկո՞ւմ. ԽամոյանԳերիների հարցը՝ ՄԱԿ-ում. Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկներըԱնդրանիկ Քոչարյան․ «Եթե ադրբեջանցուն վերադարձնենք, ապա՝ ինչ-որ բանի դիմաց»Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի մասին լուրերը Մասնակցել եք ՔՊ-ի հանրահավաքին, հետո էլ քաղաքական չեզոքությունից եք խոսում. Վարդևանյանը՝ Քալաշյանին«Հայաստանում սահմանապահ դիրքերի հետ կապված խնդիրներ կան, դրանք պետք է լուծել»․ Անդրանիկ Քոչարյան Մեր ժողովրդի վրա ձեր կազմակերպած համաժողովը որքա՞ն «նստեց». Դավիթ Ղազինյանը՝ Վաչե ՔալաշյանինՄՄԿ-ն և ՀՀ նախարարությունը քննարկել են միգրացիոն տվյալների կառավարման բարելավումըՆախագահողին կխնդրեմ չուշանալ հանձնաժողովի նիստերից, իսկ ուշանալու դեպքում գոնե ներողություն խնդրել ներկաներից.Ղազարյանը՝ Արուսյակ ՋուլհակյանինՊՆ-ում քննարկել են զորամասերում կարգապահության ամրապնդման հարցերըՊորտուգալիայի հավաքականի մարզիչը պատմել է Ռոնալդուի հետ զրույցի մասին«Չենք կարողանում եղբորս տեսակցել․ ինչի՞ համար էլի, որ մայրս Սեդրակին տեսակցի՝ գործը փլվելու՞ է»․ Լևոն ՔոչարյանՖիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ ՊապոյանԴավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնիցԼավրովը հայտարարություն է արել Աֆղանստանի վերաբերյալՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանից ամերիկյան ուժերը 1 հազար կմ-ով դուրս է բերելԱննա Գրիգորյան․ Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան անցնելը ուժային կառույցների «հանցավոր անգործության» հետևանք էԱրամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալFT. Հունգարիան կարող է հանել իր վետոն Ուկրաինայի ԵՄ անդամակցության բանակցությունների վրաԱլիևի կիսանդրու վնասման գործով ՀՀ քաղաքացու առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներԼևոն Քոչարյան․ Սեդրակ Քոչարյանի ձերբակալությամբ հորս վրա ճնշում գործադրելու փորձերը դատապարտված ենԻսպանիայի վարչապետը նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ է նշանակել2027-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3.6 տրիլիոն, ծախսերը՝ 4.07 տրիլիոն դրամԹեհրանում մեկնարկել է Միրզոյան- Արաղչի հանդիպումըՀայաստանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են համագործակցության նոր հնգամյա ծրագիրըԱվստրիայի փոխկանցլեր Բաբլերը մտադիր է հրաժարական տալ Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համարԲոլսոնարոն և Լուլա դա Սիլվան անցել են Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՆեթանյահուն հրամայել է նշանակել արտասահմանյան ավիացիայի անվտանգության տեսուչ Կանխվել է քրեшկшն հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստված uպшնnւթյnւնըՃապոնիան մտադիր է անօդաչու տրանսպորտային նավեր մշակել «Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է». Գևորգ ԴանիելյանԾավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներWSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքները
Ամենադիտված