Յուրա Մովսիսյանը՝ Ռուսաստանի առաջնության խորհրդանշական հավաքականում
Սպորտ
Чемпионат.com-ը կազմել է Ռուսաստանի առաջնության առաջին հատվածի խորհրդանշական հավաքականը, որում հայտնվել է նաև Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:
«Առաջին խաղերում Մովսիսյանը լավագույնս հանդես չէր գալիս, մրցակցությունում զիջում էր Էմենիկեին: Սակայն նիգերիացու հեռանալուց հետո հայազգի հարձակվողը կարծես հարություն առավ ու անփոխարինելի դարձավ «Սպարտակի» հարձակման գծի համար: Տվյալ պահին նա առաջնության լավագույն ռմբարկուն է, չնայած որ վնասվածքի պատճառով մի քանի խաղեր ստիպված էր բաց թողնել»,- գրում է կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում