«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» «Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» 

Ամանորը` Մարիետա Բադալյանի օջախում

Գիտություն և Մշակույթ

Հարցազրույց հայ ռոմանսի թագուհի ՄԱՐԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:


-Ինչպե՞ս էիք դիմավորում Ամանորը Ձեր մանկության տարիներին, երբ այն հեքիաթի և հրաշքի պես մի բան էր թվում:

-Այն իսկապես հեքիաթի էր նման: Իմ ծնողների ոգևորությունը փոխանցվում էր ինձ. նախ հայրս սիրում էր գնել ամենամեծ տոնածառը, որը մենք երեք երեխաներով զարդարում էինք, հետո մեզ համար հատկացված էր առանձին սեղան՝ մեր ափսեներով, պնակներով, և մայրս հատկապես ավելի էր ուշադրություն դարձնում այն բաների վրա, որ մենք էինք սիրում: Նախօրեին մայրս թխվածքներ էր պատրաստում իմ բոլոր մորաքույրների համար, ու մի քանի օր մեր տանից բուրում էր թխվածքների անուշահոտ բույրը: Մենք ունեինք մի հրաշալի գիրք, որ մինչև հիմա պահում եմ: Հաստափոր գիրք էր: Այդտեղ ցուցադրված էին սեղանի զարդարման ձևերը: Հենց այդպես շքեղ էլ ձևավորում էր մայրս մեր տոնական սեղանը: Այդ ամենը իսկապես հեքիաթ էր...

-Ասում են՝ Ամանորի գիշերը, երբ ժամացույցի սլաքները կանգնում են 12-ի վրա, ողջ Հայությունը միասնաբար երազանք է պահում, և այն ի կատար է ածվում: Ի՞նչ երազանքներ ունեք Դուք:

-Իմ երազանքը, եթե նախկինում անձնական բնույթի էր, հետո վերածվեց իմ սեփական երեխաների երազանքը իրականանալու խնդրանքով: Հիմա ես ուզում եմ՝ իմ ժողովուրդը հոգսեր չունենա, նախկին անհոգ ձևով դիմավորի և հավատա, հույսը չկորցնի, որովհետև հիմա մի բացասական շերտ-գիծ է խանգարում, բայց գալու է նաև դրականի հերթը. կյանքը սինուսոիդ է... Ես դա զգացել եմ իմ ապրած տարիների ընթացքում:

-Ո՞վ է զարդարել այս տարի Ձեր տոնածառը: Սա էլ խորհրդավոր արարողության պես մի բան է:


-Այս տարի մեր տոնածառը զարդարել է աղջիկս՝ Էլիզան՝ իմ երկու թոռնիկների հետ միասին: Ուրախ, ոգևորված, պստլիկ թոռնուհիս՝ Արիանան, արդեն ընտրում էր՝ որ խաղալիքը որ ճյուղին է սազում, նույնը՝ Արենը: Շատ գեղեցիկ տոնածառ ստացվեց, բայց դե ես բնական ծառի բուրմունքին եմ հակված. այն ճիշտ է կտրված էր իր հողից: Բայց դե ծաղիկներն էլ են աշխատում մի քանի օր հաճույք պատճառել:


-Ինչպիսի՞ ուրախությամբ էիք անցկացնում Ամանորի օրերը Ձեր սիրելի ամուսնու՝ տաղանդավոր ռեժիսոր Յուրի Գզոյանի հետ միասին:


-Օ՜, Նոր տարին նրա ամենասիրած տոնն էր: Նա մի ուրիշ տեսակ էր ոգևորվում, և այն փոխանցում էր մեզ: Գնումներին չէր խառնվում, բայց գիտեր, որ ամեն, ամեն ինչ իդեալական էր լինելու: Դե քանի որ նա երաժշտական հաղորդումների գլխավոր ռեժիսորն էր, մինչև վերջին ժամերը նկարահանման և մոնտաժային աշխատանքներով էր զբաղված: Երբեմն այնպես է պատահել, որ հազիվ է հասցրել ժամը 12-ին տուն գալ: Մենք սեղանը պատրաստ միշտ սպասել ենք նրան: Հենց ուղիղ կեսգիշերին մենք շամպայնով շնորհավորում էինք միմյանց: Հետո նա սիրում էր Նոր տարվա առաջին րոպեներին երեխաներին և ինձ անպայման դրամ տալ: Ասում էր՝ թող գրպաններդ միշտ լիքը լինի: Մեզ մոտ սովորույթ էր՝ դիմավորել Նոր տարին նոր հագուստներով:


-Ես անձամբ եմ զգացել, թե Դուք ժողովրդական լեզվով ասած ի՜նչ «համով ձեռք» ունեք: Ի՞նչ ավանդական կերակրատեսակներ է պատրաստում Մարիետա Բադալյանը, և այդ բուրմունքը մինչև ու՞ր է հասնում:


-Նա շատ գեղեցիկ էր խոսում, շատ կնամեծար էր, գովում էր իմ պատրատած ամեն մի կերակուր: Շատ էր սիրում իմ թփով տոլման, մանր ֆրիկադելկաները, իմ բայա-դերան, թխվածք, որի համար խենթանում էր: Իդեալը, նապոլեոնը, շաքարլոխումը, այն, ինչ եփել եմ կամ թխել, եղել է արվեստով: Ես պետք է ասեմ, որ իր ընկերներից շատերն էին գալիս մեր տուն և միշտ բացահայտ գովել են ոչ թե քաղաքավարությունից դրդված, այլ իսկապես: Ես չգիտեմ բարի ասեմ, թե այլ նախանձ էի զգում նրանց ասածների մեջ: Հատկապես նրա ծննդյան օրերին, երբ ես համեղ կերակուրներ էի ուղարկում ստուդիա, այնտեղ նույնպես նշում էին իր ծննդյան օրը, նա գալիս և պատմում էր, որ բոլորը հիացած են եղել: Իսկ քանի որ նա մշտապես հսկում էր երաժշտական հաղորդումները, միշտ ստուդիայում էր լինում, հենց ամսի մեկից մինչև տասներեքը, մենք նրա ներկայությունը միայն ուշ ժամերին էինք վայելում: Յուրան շատ նվիրված էր իր աշխատանքին, իր մասնագիտությանը:


-Եվ վերջապես Ձեր ամանորյա բարեմաղթանքը Հայ ժողովրդին:


-Շատ եմ ցանկանում, որ իմ ազգի, իմ ժողովրդի մոտ վերականգնվի նախկին ժպիտը, անհոգ ժպիտը, սրտառատ ժպիտը, անբռնազբոս ժպիտը, և մեկ էլ՝ տեղ չտան չարությանը: Դա շատ կործանարար է և հիմա խցկվել է մեր երկիր: Չգիտեմ՝ որտեղից է եկել: Հարկավոր է այդ հատկանիշին իր տեղը ցույց տալ, շպրտել մեր երկրից, մեր հասարակությունից, մեր հոգիներից և սրտաբացորեն առատ սնունդ տալ բարությանը, իմաստությանը, գթասրտությանը: Իմ ազգն այսպիսին է եղել: Ուզում եմ՝ վերականգնվի նրա երբեմնի այդ հրաշագեղ կոչումը: Սիրում եմ իմ ազգը: Ոչ մի ազգ այդպիսին չէ, հավատացե՛ք...

 

Հարցազրույցը`Սերգեյ Մանվելյանի

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ
Ամենադիտված