Շնորհավո'ր, բարեկա'մ
Գիտություն և Մշակույթ
Երբ մինչ կեսգիշեր պատուհանից դուրս կնետես
հին իրերդ ու հագուստներդ,
կկարողանաս ազատվել կպչուն ու վատ հիշողություններից
ակներեվաբար,
հայելու պես կմաքրես բնակարանդ, սուփրա սեղանը կգցես,
սրտատրոփ կսպասես ժամացույցի ղողանջուն
12 զանգերին անհամբերությամբ,
շամպայնով լի բաժակդ զրնգոցով ի սրտե կխփես
հյուրերիդ ու տանեցիներիդ բաժակներին
անվիճարկելի ուրախությամբ,
ու մի պահ կալեկոծի,
կխոսի Ձեր մեջ տարեմուտյան կլկլացող այդ հին գինին`
խորհրդավոր նախախնամության գալիք
անակնկալ մատուցվող նվիրատվություններից,
կխփի սիրտդ` մանկան պես անկեղծ ու անմիջական,
որ, առավոտյան արթնանալով, պիտի վազի տիրանալու
Ձմեռ Պապի բերած ընծաներով տոպրակին`
տոնածառի տակ դրված,
ապա նոր ու բարի տարին անպայման կգա այդ պահին,
հիշողություններից բացի կսրբի,կտանի ամեն հին,
տանտիրոջ պես կբազմի քո կողքին՝
անընդմեջ եվս մի ամբողջ տարի
Աստծո դերակատարությամբ իր վեհ ու անթերի:
Շնորհավո՜ր, բարեկա՛մ, Քեզ լավ ու բարի տարի...
Էդվար Ալեքսանյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)