Օբաման արգելել է ռուսական GLONASS-ն` ԱՄՆ տարածքում
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արգելել է ռուսական GLONASS գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի կայանների տեղակայումն ԱՄՆ տարածքում: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է «2014թ. ֆինանսական տարվա ԱՄՆ պաշտպանական ծախսերի մասին» օրենքը:
«Ըստ այս օրենքի` այդ կայանների իրագործումն ԱՄՆ տարածքում հնարավոր է, եթե Պաշտպանության նախարարն ու Ազգային հետախուզության տնօրենը վստահեցնեն Կոնգրեսին, որ այդ կառույցները չեն կիրառվի ԱՄՆ-ի դեմ` որպես հետախուզական գործունեություն, չեն բարձրացնի ռուսական սպառազինության մակարդակը, չեն թուլացնի ամերիկյան GPS համակարգերի դիրքերը կոմերցիոն շուկաներում»,- հայտնում է itar-tass-ը` վկայակոչելով The New York Times-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն