Բարություն և բերակեցություն բոլորիս. Արթուր Աբրահամի շնորհավորական ուղերձը
Սպորտ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծնունդի առթիվ:
«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայեր, շնորհավորում եմ Ձեզ' Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ: Մաղթում եմ սեր, առողջություն և առատություն ամեն հայի ընտանիքում: Թող 2014 թվականը միայն բարձր նպատակների, ձեռքբերումների և հաղթանակների տարի լինի հայության համար: Թող որ միասնականությունը, մեր ուժերի հանդեպ հավատը և հայի անկոտրում կամքը ուղեկցեն մեզ միշտ եւ ամենուր: Վստահ եմ, որ իմ և աշխարհով մեկ սփռված հայության մեծ նպատակները իրականություն կդառնան, եթե մենք դրանց իրականացման ճանապարհին լինենք միասին: Բարություն և բերակեցություն բոլորիս:
Սիրով' Արթուր Աբրահամ»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում