Նախագահը Գևորգ Կոստանյանին շնորհել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Քաղաքական
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին շնորհում է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Սուրիկի ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն