Պատահար՝ Եղվարդի խճուղիում. կա զոհ
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 31-ին, ժամը 20.12-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած և վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Զովունի գյուղում՝ բենզալցակայանի հարևանությամբ, «Մերսեդես» մակնիշի 85 ZZ 558 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել հարակից շինության պատին, ինչի հետևանքով վարորդը (ինքնությունը չի հաջողվել պարզել, մոտ 20-25 տարեկան) տեղում մահացել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ անձը չպարզված տուժած քաղաքացին տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
ՃՏՊ-ն ուղեկցվել է հրդեհի բռնկումով, որը մարվել է ժամը 20.25-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը՝ մասնակի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն