ՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. Ջուլհակյան Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է «Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել է Ադրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Իշխանության հանրահավաքին մասնակցելը քաղաքացիական դիրքորոշո՞ւմ է, ընդդիմադիրին՝ վերահսկո՞ւմ. Խամոյան Գերիների հարցը՝ ՄԱԿ-ում. Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները Անդրանիկ Քոչարյան․ «Եթե ադրբեջանցուն վերադարձնենք, ապա՝ ինչ-որ բանի դիմաց» Մասնակցել եք ՔՊ-ի հանրահավաքին, հետո էլ քաղաքական չեզոքությունից եք խոսում. Վարդևանյանը՝ Քալաշյանին «Հայաստանում սահմանապահ դիրքերի հետ կապված խնդիրներ կան, դրանք պետք է լուծել»․ Անդրանիկ Քոչարյան Մեր ժողովրդի վրա ձեր կազմակերպած համաժողովը որքա՞ն «նստեց». Դավիթ Ղազինյանը՝ Վաչե Քալաշյանին 

Օտար եզերքներից տուն ենք վերադարձնելու մեր հարազատներին. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը (տեսանյութ)

Հասարակություն

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի կապակցությամբ:

Անցնող տարին հագեցած էր բազում նախաձեռնություններով ու իրադարձություններով, բայց ամենակարևորը, կարծում եմ, Հայաստանի տնտեսական վերելքին և անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված' խորը գիտակցված աշխատանքն էր: Մենք ավելի սերտացրինք Հայաստանի տնտեսական, քաղաքական ու ռազմական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ գալիք տարի, վստահ եմ, կդառնանք Մաքսային միության լիիրավ անդամ: Հայաստանը ստեղծում է նոր իրականություն, որտեղ լինելու է ավելի պաշտպանված և ավելի մրցունակ:

Մենք շարունակեցինք և հետևողականորեն շարունակելու ենք բարեփոխումների մեր ճանապարհը: Այստեղ մեր համագործակցությունը Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ոչ միայն չի թուլանալու, այլև խորանալու է: Մեր նպատակն անփոփոխ է, և ուզում ենք, ի դեմս Հայաստանի, տեսնել արդիական պետություն՝ ամուր հասարակական հարաբերություններով և կայացած իրավական համակարգով:

Խոստովանենք, որ անցնող տարին նաև փորձությունների տարի էր: Չնայած բոլոր դժվարություններին' մեզ հաջողվեց իրականություն դարձնել աշխատավարձերի և կենսաթոշակների պարբերական բարձրացման' խոստացված քաղաքականությունը: Մենք գտանք հիմնարար լուծումներ, որոնք կգործեն ոչ միայն գալիք տարի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անշուշտ, Ամանորն իր հետ բերում է նոր հույսեր, նոր սպասումներ ու ծրագրեր: Համոզված եմ, որ այդ հույսերի և ծրագրերի իրականացումը մեր ձեռքբերումն է: Յուրաքանչյուր ընտանիք ունի իր ակնկալիքները, իր ծրագրերը, իր հոգսերն ու իր երջանկությունը: Ոմանք սպասում են բանակից որդու վերադարձին, ոմանք՝ իրենց օջախի շինարարության ավարտին են լծվել, ոմանք՝ նորածին մանկան ճիչն ու բերկրանքն են ակնկալում և այսպես շարունակ: Մաղթում եմ, որ Հայաստանի ամեն մի ընտանիք նոր՝ 2014 թվականին կարողանա կյանքի կոչել իր երազանքները: Յուրաքանչյուր երջանկացած ընտանիք հավաքականորեն ավելի ուժեղ է դարձնում մեր երկիրը, ավելի լավատես է դարձնում մեզ բոլորիս:

Ցանկանում եմ, որ լավատեսական տրամադրություններով և լուրջ ծրագրերով մտնենք 2014 թվական. առավել ևս, դրա հիմքերն ունենք, և դրանք մեզնից յուրաքանչյուրի մեջ են: Ինչպես տրամադրվենք ու աշխատենք, այնպիսի արդյունքներ էլ կունենանք:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավանդույթի համաձայն՝ այսօր մենք բաժակ ենք բարձրացնելու հայրենիքի զինվորների համար, ովքեր այս պահին ցրտաշունչ լեռներում հսկում են սահմանները: Պաշտպանում են իրենց ու մեր լեռները: Պաշտպանում են իրենց ու մեր երազանքները: Պաշտպանում են հաղթանակած երկիրն ու ազգային իղձերը:

Չեմ կասկածում, մենք մեր վարքով ու աշխատանքով արժանի ենք լինելու նրանց ու մեր բարձր նպատակներին: Շենացնելու ենք մեր գյուղերն ու քաղաքները, ծաղկեցնելու ենք մեր հողի ամեն մի քառակուսի մետրը, օտար եզերքներից տուն ենք վերադարձնելու մեր հարազատներին: Մենք դա կարող ենք և անելու ենք միասին: Իսկ նոր տարին մեզ հաղորդելու է նոր լիցքեր և կրկնապատկված եռանդ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ նաև Արցախի և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին: Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում սիրիահայ մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր անցնում են ծանր փորձությունների միջով: Նրանց ցավը բոլորիս ցավն է: Այս տոնական օրը աղոթենք ու հավատանք, որ վաղը՝ գալիք 2014 թվականին, նրանց սպասվում են խաղաղություն և հաջողություն: Եվ նրանց երջանկությունը նույնպես լինելու է բոլորինս:

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և համայն հայությանը մաղթում եմ ամենայն բարիք: Առողջություն ձեզ, ձեր զավակներին ու ձեր ծնողներին:

Շնորհավո՛ր Ամանոր և գալիք Սուրբ Ծնունդ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջըՎրաստանը հայտարարել է, որ չի ցանկանում լսել ԵՄ-ի քննադատությունը երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու համարՓրկարարները Կիպրոսի մոտ լաստանավի խորտակման հետևանքով ևս մեկ զոհի մարմին են գտելԱֆղանստանը հայտարարել է, որ երկիրը կարող է դառնալ առևտրի տարանցիկ կենտրոնԱդրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. ՋուլհակյանԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է«Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել էՌուսաստանում դոլարը կրկին թանկացել է՝ հասնելով 85 ռուբլուԱդրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆՖրանսիայում կոչ են արել դադարեցնել Ուկրաինային օգնությունը Իշխանության հանրահավաքին մասնակցելը քաղաքացիական դիրքորոշո՞ւմ է, ընդդիմադիրին՝ վերահսկո՞ւմ. ԽամոյանԳերիների հարցը՝ ՄԱԿ-ում. Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկներըԱնդրանիկ Քոչարյան․ «Եթե ադրբեջանցուն վերադարձնենք, ապա՝ ինչ-որ բանի դիմաց»Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի մասին լուրերը Մասնակցել եք ՔՊ-ի հանրահավաքին, հետո էլ քաղաքական չեզոքությունից եք խոսում. Վարդևանյանը՝ Քալաշյանին«Հայաստանում սահմանապահ դիրքերի հետ կապված խնդիրներ կան, դրանք պետք է լուծել»․ Անդրանիկ Քոչարյան Մեր ժողովրդի վրա ձեր կազմակերպած համաժողովը որքա՞ն «նստեց». Դավիթ Ղազինյանը՝ Վաչե ՔալաշյանինՄՄԿ-ն և ՀՀ նախարարությունը քննարկել են միգրացիոն տվյալների կառավարման բարելավումըՆախագահողին կխնդրեմ չուշանալ հանձնաժողովի նիստերից, իսկ ուշանալու դեպքում գոնե ներողություն խնդրել ներկաներից.Ղազարյանը՝ Արուսյակ ՋուլհակյանինՊՆ-ում քննարկել են զորամասերում կարգապահության ամրապնդման հարցերըՊորտուգալիայի հավաքականի մարզիչը պատմել է Ռոնալդուի հետ զրույցի մասին«Չենք կարողանում եղբորս տեսակցել․ ինչի՞ համար էլի, որ մայրս Սեդրակին տեսակցի՝ գործը փլվելու՞ է»․ Լևոն ՔոչարյանՖիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ ՊապոյանԴավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնիցԼավրովը հայտարարություն է արել Աֆղանստանի վերաբերյալՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանից ամերիկյան ուժերը 1 հազար կմ-ով դուրս է բերելԱննա Գրիգորյան․ Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան անցնելը ուժային կառույցների «հանցավոր անգործության» հետևանք էԱրամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալFT. Հունգարիան կարող է հանել իր վետոն Ուկրաինայի ԵՄ անդամակցության բանակցությունների վրաԱլիևի կիսանդրու վնասման գործով ՀՀ քաղաքացու առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներԼևոն Քոչարյան․ Սեդրակ Քոչարյանի ձերբակալությամբ հորս վրա ճնշում գործադրելու փորձերը դատապարտված ենԻսպանիայի վարչապետը նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ է նշանակել2027-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3.6 տրիլիոն, ծախսերը՝ 4.07 տրիլիոն դրամԹեհրանում մեկնարկել է Միրզոյան- Արաղչի հանդիպումըՀայաստանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են համագործակցության նոր հնգամյա ծրագիրըԱվստրիայի փոխկանցլեր Բաբլերը մտադիր է հրաժարական տալ Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համարԲոլսոնարոն և Լուլա դա Սիլվան անցել են Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՆեթանյահուն հրամայել է նշանակել արտասահմանյան ավիացիայի անվտանգության տեսուչ Կանխվել է քրեшկшն հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստված uպшնnւթյnւնըՃապոնիան մտադիր է անօդաչու տրանսպորտային նավեր մշակել «Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է». Գևորգ ԴանիելյանԾավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներWSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքները
Ամենադիտված