Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան Խաչիկ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ ըմբշամարտի Մ17 ԱԱ Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան. մանրամասներ Պետք է դադարել ամեն ինչի մեղքը ընդդիմության վրա բարդել. պատասխանատուն իշխանությունն է․ խուդոյան (տեսանյութ) Ավտոմեքենայի և հեծանիվի բախում՝ Կոտայքի մարզում Իրանն իրավունք չունի իրեն զոհ ներկայացնելու. Ուկրաինայի ԱԳՆ 41-ամյա տղամարդ է ձերբակալվել ապօրինի զենք պահելու կասկածանքով (տեսանյութ) Ոչնչացվել է հայկական ծագման վարդերի խոշոր խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր» Աղջի, բան էիր խոսք տվել հայերին, ի՞նչ եղավ (տեսանյութ) Պուտինը Փաշինյանին հայտնել է ԵԱՏՄ-ի հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտության մասին. Կրեմլ Պուտինը կրկին ավելացնում է Ռուսաստանի բանակի թվաքանակը 

Թող Տերը պարգևի ամենքիս սիրելիներ, բարիքով, ուրախությամբ լի տարի. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը

Հասարակություն

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով.

«Տարեմուտի տոնական այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ, սիրելի հավատավոր ժողովուրդ` ի Հայրենիս և ի Սփյուռս:

Դիմավորում ենք փրկչական 2014 թվականը: Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհրդով նոր տարի է սկսվում: Ժամացույցի ազդարարող զարկերի հետ մեր եկեղեցիներում աղոթք ենք բարձրացնելու երկինք, որ 2014 թվականը լինի երկնային օրհնությամբ ու շնորհներով լեցուն տարի և աշխարհն ավելի մոտեցնի խաղաղության ու մարդկանց մեջ հաճության այն օրհնյալ օրվան, երբ չեն լսվի թշնամության ձայներ ու պատերազմի որոտ, երբ ամենուր կյանքը կծաղկի եղբայրսիրության, բարօրության ու խնդության մեջ:

Աստծո շնորհով 2013 թվականին մեր կյանքում ունեցանք բարի արդյունքներ, նաև կրեցինք դժվարություններ, ինչպես Հայրենիքում, այնպես և` Սփյուռքում: Մեր առջև դեռ ծառացած են մնում մեր երկրի զարգացման, մեր արդար իրավունքների պաշտպանության, մեր պետականության ամրապնդման, ազգային և հոգևոր մեր կյանքը շենացնելու խնդիրները: Մեզ մտահոգում է Մերձավոր Արևելքում հակամարտությունների մեջ ապրող հայորդյաց դժվարին վիճակը: Լի ենք հավատով, որ ազգիս զավակունք, ինչպես միշտ, պիտի միավորվեն հայրենյաց և ազգի սիրով և հաղթահարեն հոգսաշատ կյանքը Հայրենիքում` դարձնելով այն ազգին համախմբող բարօր տունը հայության. պիտի միավորվեն միմյանց սատարելու և զորավիգ լինելու` հայրենաշեն ու ազգաշեն ձեռնարկներին: Այս առումով, սիրելիներ, ինչպես առաքյալը պիտի ասեր` մեծ վստահություն ունեմ ձեր հանդեպ, մեծապես հպարտ եմ ձեզնով...՚ (Բ Կորնթ. 7. 4), որովհետև հավատավոր մեր ժողովուրդը անվեհեր դիմակայում է դժվարությունների, համբերում նեղությունների մեջ և ապրում լուսավոր իր գալիքը կերտելու վճռականությամբ` հաստատուն պահելով վերածնվող, ազատ իր կյանքի վերընթաց ուղին:

Տարեմուտի այս երեկո Հայրապետիս հորդորն է մեր սիրեցյալ ժողովրդին, որ տարին ապրենք որպես հոգևոր նորոգության և ուխտի տարի: Մեր կյանքի հիմը դարձնենք ազնիվն ու արդարը, բարձր պահենք քրիստոնեական մեր արժեքները, ուղղենք մեր սխալներն ու բացթողումները` մերժենք և մեզանից հեռու վանենք մեր առաջընթացը կասեցնող երևույթները, որպեսզի ի զորու լինենք շենացնել ու ծաղկեցնել մեր կյանքը Հայրենիքում և ի Սփյուռս աշխարհի և 2015 թվականին մաքուր խղճմտանքով կանգնենք հիշատակի առջև մեր նահատակների:

Միածնաէջ Սուրբ Տաճարի առջև Մեր հայցն ենք առաքում առ Բարձրյալը, որ 2014 թվականը խաղաղություն բերի աշխարհի բոլոր կողմերում, բարի կամք` մարդկանց ու ժողովուրդներին` հակամարտությունները կարգավորելու և հաստատելու հուսառատ ուղիներ երջանիկ ու բարօր կյանքի:

Աստծո օրհնությունն ու ամենառատ շնորհներն ենք հայցում մեր երկրին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին: Աղոթում ենք նեղությունների մեջ գտնվող, դժվարություններ դիմակայող մեր ազգի զավակների համար, Մեր մաղթանքն ենք բերում Հայրենիքի սահմանները պաշտպանող Հայոց բանակի մարտիկներին և բոլոր նրանց, ովքեր տարեմուտը դիմավորում են ծառայության մեջ: Թող Տերը պարգևի ամենքիս, սիրելիներ, քաջառողջությամբ, բարիքով, ուրախությամբ լի տարի: Շնորհավոր նոր տարի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան Խաչիկ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ ըմբշամարտի Մ17 ԱԱ Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան. մանրամասներ Պետք է դադարել ամեն ինչի մեղքը ընդդիմության վրա բարդել. պատասխանատուն իշխանությունն է․ խուդոյան (տեսանյութ) Ավտոմեքենայի և հեծանիվի բախում՝ Կոտայքի մարզում Իրանն իրավունք չունի իրեն զոհ ներկայացնելու. Ուկրաինայի ԱԳՆ 41-ամյա տղամարդ է ձերբակալվել ապօրինի զենք պահելու կասկածանքով (տեսանյութ)Ոչնչացվել է հայկական ծագման վարդերի խոշոր խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր» Պեսկովը՝ Հայաստանի վարչապետի հետ Պուտինի զրույցի մասինԱղջի, բան էիր խոսք տվել հայերին, ի՞նչ եղավ (տեսանյութ) Պուտինը Փաշինյանին հայտնել է ԵԱՏՄ-ի հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտության մասին. Կրեմլ Պուտինը կրկին ավելացնում է Ռուսաստանի բանակի թվաքանակը Կրիշտիանու Ռոնալդուն նոր դերում․ ֆուտբոլային աստղը կնկարահանվի սերիալումԿրեմլը հայտարարել է Պուտինի սպասվող կարևոր հեռախոսազրույցի մասինՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները «ռեկորդային, բայց անարդյունավետ» ենՔաղաքագետը կանխատեսել է Իրանի հնարավոր պատասխանը Կասպից ծովում տեղի ունեցած հարձակմանըՆիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետՄոսկվայից կոչով դիմել են ԱՄՆ-ին ՌԴ-ն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին.Հայ գերիի փաստաբանը դիմել է Ալիևին (տեեսանյութ) Էլբրուսում հայտնաբերվել են զոհված լեռնագնացների մարմինները27 ժամ ջուր չի լինի. Հասցեներ Ոչ սթափ վարորդներ, առանց իրավունքի երթևեկողներ․ պարեկները խախտումների նոր վիճակագրություն են ներկայացրելՌուսաստանում հյուրանոցային շուկան թուլանում է․ փակվածների թիվն աճել էՂազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է՝ ԿՏԿ-ն վերսկսել է նավթի ընդունումն ու արտահանումըՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցի Հրդեհ՝ Երևանում․ Մուշավան թաղամասում հրշեջները ժամեր շարունակ պայքարում են կրակի դեմ«Ե՛վ ծիծաղելի է, և՛ տխուր». Զախարովան՝ Ճապոնիայում միջուկային զենքի քննարկման մասին Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները․ՆԳՆՖրանսիայի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն Երևանի ավագանու կազմում փոփոխություններ են․ ԿԸՀ-ն մանդատներ է տրամադրել նոր անդամներինTWZ․ Ուկրաինան առաջին անգամ կիրառել է Ruta Block 1 թևավոր հրթիռները Ռուսաստանի դեմԶելենսկին մեկնաբանել է Իրանի հետ հարաբերությունների սրումը Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը Եվրոպայում առաջինն է՝ գնողունակության համարժեքի ցուցանիշովՆեթանյահուն մտադիր է Թրամփի հետ քննարկել օրակարգում գտնվող բոլոր հարցերըԱլլա Պուգաչովան պատմել է ոտքի վնասվածքի և խուճապային նոպաների մասին Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հուլիսի 20-26-ըԻրանը սպառնում է վրեժ լուծել Ուկրաինայից.Սամվել Կարապետյանի հայցն՝ ընդդեմ ԿԿՀ-իՓարիզում տղամարդը դանակով հարձակվել է երեք կանանց վրաՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր․ ՆԳՆ Reuters․ Թրամփին մեղադրել են նախընտրական խոստումները չկատարելու մեջԿիևի կողմից հուլիսի 15-24-ը իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 86 խաղաղ բնակիչ․ ՌԴ ԱԳՆԳեղարքունիքում կնոջ հաղորդմամբ՝ ամուսինը պլաստմասե խողովակով հարվածել է իրենՌումինիան երկրից արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան աշխատակցիՄերցը կոչ է արել սահմանափակումներ կիրառել Բեռլինի հարձակումից հետոԶախարովան քննադատել է Սթարմերի հրաժեշտի այցը ԿիևՂրղզստանը զգալիորեն ավելացրել է ռուսական սուրճի ներմուծումըԼուկաշենկոն Ռուսաստանին առաջարկել է դառնալ տարածաշրջանային համագործակցության «թրենդ ստեղծողը»Գաստրոէնտերոլոգը պարզաբանել է՝ արդյոք պետք է լվանալ ձվերը պատրաստելուց առաջՃապոնիայի վարչապետը վերահաստատել է ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ անձնական բանակցություններ վարելու իր պատրաստակամությունը
Ամենադիտված