Օգնության են հասել փրկարարները
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 31-ին, ժամը 21.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 25/1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, երեխան մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 15.26-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասի ուսանողական թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհնարժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 15.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 1946 թ. ծնված Ն. Բ., ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 11.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 15 ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն