«Եվրատեսիլ 2014»-ին Հայաստանը կներկայացնի Արամ MP3-ին
Հասարակություն
Հայաստանը «Եվրատեսիլ 2014»-ին կներկայացնի Արամ MP3-ին, այս մասին երեկ Ամանորյան թողարկման ընթացքում հայտնել է Հանրային հեռուստաընկերությունը:
«Եվրատեսիլ - 2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենում՝ B&W Hallerne համերգասրահում:
Նշենք, որ 2014-ի մրցույթը կրում է «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը:
Այս տարվա մայիսին Շվեդիայի Մալմյո քաղաքում կայացած «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Դանիան ներկայացնող Էմմելի դե Ֆորեսթը՝ իր հայրենիք բերելով հաջորդ տարվա շոուի անցկացման իրավունքը:
2014-ի մայիսին կայանալիք համաեվրոպական երգի մրցույթն ուղիղ եթերում հնարավորություն կունենա դիտելու 170 միլիոն մարդ աշխարհի 40 երկրից:
Դանիայի մայրաքաղաքը նախկինում երկու անգամ հյուրընկալել է «Եվրատեսիլ»-ը՝ 1964 և 2001 թվականներին, իսկ 2005-ին այստեղ անցկացվել են մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն