«Պապ ջան, սիրում եմ քեզ, դուխով եղիր». Շանթ Հարությունյանի որդին շնորհավորեց հորը
Հասարակություն
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը այսօր, Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա առթիվ, ի պաշտպանություն քաղբանտարկյալների, Ազատության հրապարակից բողոքի երթ է անցկացվել դեպի ԱԱԾ:
Ակտիվիստներին ոստիկանները ընդհարումից հետո, թույլ տվեցին մոտենալ ԱԱԾ շենքին:
Ոստիկանության Երևան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանը Շանթ Հարությունյանի որդուն` Շահեն Հարությունյանին թույլ տվեց բարձրախոսով խոսել. «Պապ ջան, սիրում եմ քեզ, դուխով եղիր, Նոր տարիդ էլ շնորհավոր, քեզ առողջություն»:
Բողոքի երթի մասնակիցները վանկարկեցին «Մենք բոլորս Շանթ ենք»:
Բողոքի ակցիայից հետո ակտիվիստները վերադարձան Ազատության հրապարակ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն